Կմշակվեն Ընտրական օրենսգրքում և Կուսակցությունների մասին օրենքում փոփոխությունների նախագծերը

Հայաստան 06.09.2019   10:30   98

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի առաջնահերթություններից է լինելու Ընտրական օրենսգրքում եւ Կուսակցությունների մասին օրենքում փոփոխությունների նախագծերի մշակումն ու ընդունումը։

Նախօրեին տեղի է ունեցել աշխատանքային խմբի առաջին հանդիպումը ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են փոփոխությունների շրջանակն ու քայլերի հերթականությունը։

Թեմայի շուրջ «ՀՀ»-ն զրուցել է աշխատանքային խմբի համակարգող, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանի հետ։ Նրա խոսքով, որպես առաջնահերթություն խումբն աշխատելու է Ընտրական օրենսգրքի քարոզարշավի ֆինասնավորման հատվածի եւ Կուսակցությունների մասին օրենքի վրա, քանի որ դրանք քաղաքականության մեջ ֆինանսական գործոնի դերը կարգավորող առանցքային իրավական ակտեր են։ Այդ փոփոխությունների արդյունքում նախատեսվում է մեծացնել ընտրական գործընթացում ֆինանսների ներգրավման թափանցիկությունն ու կուսակցությունների հաշվետվողականությունը, ինչպես նաեւ բարձրացնել կուսակցությունների նկատմամբ հանրային վստահությունը եւ հանրային աջակցությունը»:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         կուսակցություններ, ԸՕ, օրենք, ԱԺ, նախագիծ

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon