«Կոնկրետ շրջանակներն իրենց հակաժողովրդավարական անցյալի և նկարտումների դեմ վտանգի հարցում անհանգստանալու լուրջ հիմքեր ունեն»

Կարևոր 31.05.2019   15:00   233

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Սիրելի ընկերներ,
Այսօր առավոտյան Հանրապետության նախագահի որոշմամբ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության համար իմ թեկնածությունն առաջարկվել է Ազգային ժողովին (պաշտոնական հաղորդագրությունը ներքեւում)։

Սահմանադրական դատարանի, մասնավորապես, եւ սահմանադրական արդարադատության մասին, ընդհանրապես, իմ պատկերացումները, ծրագիրը, մոտահար եւ հեռահար տեսլականները կներկայացնեմ առաջին իսկ ժամանակային հնարավորության դեպքում, իսկ մինչ հաջորդ շաբաթվա վերջ ես զբաղված եմ լինելու ընթացիկ բողոքարկումներով եւ վարույթումս գտնվող այլ անհետաձգելի գործերով։

Արձանագրեմ, որ Սահմանադրական դատարանի դատավորի այս առանձին վերցրած պաշտոնը Հայաստանում երբեւէ ամենամեծ լարում ունեցած, համալրման համար բարդություններով եւ բազում շահերի անհամապատասխանության հետեւանքով թափուր մնացած, իսկ 2018թ․-ի ապրիլից ի վեր Հայաստանում վերջին երկու տասնամյակներում առաջին անգամ դեմոկրատական ընտրություններով ձեւավորված Ազգային ժողովի կողմից համալրման ենթակա առաջին բարձր դատական պաշտոնն է։

Այս պաշտոնի համար ավելի շատ մրցութային/խորհրդակցական ընթացակարգեր են ներգրավվել, քանի որեւէ այլ բարձր դատական եւ, առհասարակ, պետական պաշտոնի համար։

Հիշեցնեմ, որ Հայաստանն այն հազվագյուտ պետություններից է, որտեղ դատավորների 95%-ից ավելին նշանակվել կամ վերանշանակվել են մեկ քաղաքական կուսակցության (ՀՀԿ) ղեկավարի կողմից՝ նրա գրեթե բացարձակ հայեցողությամբ։

Ավելին, Հայաստանի Սահմանադրական դատարանում բացարձակ մեծամասնություն են կազմում նույն կուսակցության կողմից վերահսկվող ԱԺ-ի եւ նույն կուսակցության ղեկավարի կողմից բացարձակ հայեցողությամբ, առանց որեւէ ստուգման թափանցիկ ընթացակարգի եւ զուտ կուսակցական նպատակահարմարությամբ նշանակված անդամները։

Եւ, հաշվի առնելով Ազգային ժողովում իմ թեկնածության ընտրության բարձր հավանականությունը, ես բնական եւ խիստ կանխատեսելի եմ համարում զրպարտախոսության եւ հայհոյախոսության շքերթի հերթական մեկնարկն իմ դեմ։ Եւ ես կարծում եմ, որ այդ կոնկրետ շրջանակներն իրենց հակաժողովրդավարական անցյալի եւ նկարտումների դեմ վտանգի հարցում իրապես անհանգստանալու լուրջ հիմքեր ունեն։

Մնացած պարզաբանումները ժամանակի ընթացքում կներկայացնեմ, ինչպես նշեցի արդեն, բաերփոխումների եւ վերափոխումների իմ պատկերացումների առանձին կետերի տեսքով։ Արդարադատության համակարգի, սկսած դրա դատական համակարգի բաղադրիչից, վերափոխումների ընթացքն այլեւս անդառնալի է եւ հասնելու է Հայաստանին արժանի կայուն եւ հանրության շրջանում խորը վստահություն եւ հարգանք վայելող համակարգի կարգավիճակի։

Ես շնորհակալ եմ այն լայն աջակցության համար, որի պակասը երբեք չեմ զգացել, եւ իմ անձի վերաբերյալ եւ շուրջ այն մտքի արթնության համար, որ մարդիկ մշտապես ունեցել են պրոպագանդան եւ զրպարտախոսությունը իրականությունից զատելու հարցում։

Վահե Գրիգորյան

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ՍԴ, Վահե Գրիգորյան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon