Կրթական համակարգը պետք է լինի արդար, կրթությունը՝ հասանելի. Արայիկ Հարությունյան

Քաղաքական 03.05.2019   16:20   137

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Հայաստանի ամերիկյան համալսարանում հանդես է եկել կրթության և գիտության ոլորտում իրականացվող փոփոխությունների, կրթության որակի բարելավմանն ուղղված նախաձեռնությունների մասին դասախոսությամբ և պատասխանել ուսանողների ու դասախոսների հարցերին: 

Արայիկ Հարությունյանը նշել է, որ բարձրագույն կրթության ոլորտում ակնհայտ հասանելիության խնդիր կա, քանի որ որակյալ բարձրագույն կրթությունը բոլորին հասու չէ. «Հասանելիության առումով առավել հաջողել ենք հանրակրթության ոլորտում, սակայն բարձրագույն կրթության ոլորտում ունենք խնդիրներ»,- նշել է նախարարը:

Նրա խոսքով` համակարգը պետք է լինի արդար և հասանելի: Այդ նպատակին հասնելու  առաջին կարևոր նախադրյալներից  մեկը, ԿԳ նախարարի դիտարկմամբ, բուհերին քաղաքական գործընթացներից հեռու պահելն է և այդ ուղղությամբ վերջին մեկ տարվա ընթացքում հստակ քայլեր են արվել.

«Վերջին համապետական և Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ քաղաքական ուժերն անգամ փորձ չեն անում կրթական համակարգը ներգրավել քաղաքական գործընթացների մեջ:  Սա համարում եմ կարևոր ձեռքբերում»,- նշել է ԿԳ նախարարը:

Նա տեղեկացրել է, որ այժմ մշակվում է «Բարձրագույն կրթության և գիտահետազոտական գործունեության մասին» օրենքի նախագիծը, որում ի տարբերություն նախկինի, բարձրագույն կրթության և գիտության ոլորտների օրենսդրական կարգավորումները մեկտեղվել են` հաշվի առնելով, որ հետազոտական բաղադրիչը նախկինում առաջարկվող նախագծից դուրս էր մնացել. «Փոքր ռեսուրսներ և հնարավորություններ ունեցող մեր երկրում, առանց հետազոտության, չի կարող մրցունակ բուհական համակարգ լինել:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         բարձրագույն կրթություն, Ամերիկյան համալսարան, ԿԳՆ, Արայիկ Հարությունյան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon