ԿԸՀ. Ժամը 14:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 24,53 տոկոսը

Հայաստան 09.12.2018   15:29   169

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը ժամը 14:00-ի դրությամբ մասնակցել է 636 հազար 55 քաղաքացի կամ ընտրողների 24,53  տոկոսը:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում այս մասին ասաց ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը:

2017 թ-ի ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների քվեարկությանը ժամը 14:00-ի դրությամբ մասնակցել էր 33.46 տոկոսը:

«Թիվ  1 ընտրական տարածքում  քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 200 հազար 915 է, ժամը 14:00-ի դրությամբ մասնակցությունների թիվը 46 հազար 618 կամ 24.02 տոկոս: Թիվ 2 ընտրատարածքում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 213 հազար 578 է, մասնակցողների թիվը 50 հազար 940  է կամ 23,85  տոկոս, թիվ 3 ընտրատեղամասում քվեարկելու իրավունք ունեցող 225 հազար 181 քաղաքացիներից քվեարկությանը դեռ մասնակցել է 53 հազար 472 քաղաքացի կամ  23,75 տոկոսը»,-ներկայացրեց Մարկոսյանը:

Մայրաքաղաք Երևանում քվեարկելու իրավունք ունեցող 849 հազար 912  քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 199 հազար 971-ը կամ ընտրելու իրավունք ունեցողների 23,53 տոկոսը:

Ըստ խոշոր մարզկենտրոնների և մարզերում հազարից ավելի ընտրող ունեցող համայնքների` ամենաակտիվ մասնակցությունը եղել է  Կապանում, մասնակցել է ընտրողների 31,68 տոկոսը: Ամենացածր մասնակցությունը եղել է Գյումրիում, քվեարկել է ընտրողների 18,22 տոկոսը:

«Ընդհանուր առմամբ 2 մլն 592 հազար  479  ընտրողներից 14:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է  636 հազար 055  քաղաքացի կամ 24,53 տոկոսը»,-ասաց Մարկոսյանը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԱԺ 2018, ԿԸՀ

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon