«Լիդիանը» խորապես հիասթափված է. Հայտարարություն

Հայաստան 31.08.2019   11:00   128

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Լիդիան» ընկերությունը հայտարարություն է տարածել՝ խորը հիասթափություն հայտնելով  Earth Link & Advanced Resources Development (ELARD) ընկերության կողմից օգոստոսի 29-ին ՀՀ Կառավարության կողմից կազմակերպված տեսակոնֆերանսի ընթացքում Լիդիանի Ամուլսարի ծրագրի և դրա բնապահպանական հետազոտությունների վերաբերյալ մեկնաբանությունների կապակցությամբ:

Հայտարարությունը`ստորև.

«Տեսակոնֆերանսի ընթացքում ELARD -ը շարունակաբար կրկնում էր որ փորձաքննության շրջանակներում իրենց տրամադրված տեղեկատվության մեջ «բացեր», «թերություններ» ու «որակի բացակայություն»  կա: Թեև «Լիդիանը» ի սկզբանե հատարարել էր, որ ELARD- ի ներգրավումը Քննչական կոմիտեի կողմից ո՛չ անհրաժեշտ էր,  ո՛չ օրենսդրական տեսանկյունից հիմնավոր, Ընկերությունը բաց համագործակցել է թե՛ Քննչական կոմիտեի, թե՛ EALRD- ի հետ այս փորձաքննության և զեկույցի շրջանակներում:

«Լիդիան» և Ընկերության խորհրդատուները երեք ամսվա ընթացքում տրամադրել են Քննչական կոմիտեին և ELARD-ին իրենց տրամադրութան տակ եղած և հարակից ամբողջ տեղեկատվությունը, ներառյալ՝ 300 անուն փաստաթուղթ՝ ընդհանուր առմամամբ ավելի քան 20 հազար էջ տեղեկատվությամբ ու նյութերով, որոնք Ամուլսարի բնապահպանական բոլոր ասպեկտների շուրջ ավելի քան 8 տարվա հետազոտությունների արդյունք են: Քննչական կոմիտեն բազմիցս հայտարարել է, որ «Լիդիանը» լիովին համագորակցել է քննության հետ: Քննչական կոմիտեն ուսումնասիրելով փորձաքննության զեկույցը հայտարարեց, որ չկա որևէ հիմք Լիդիանի դեմ գործողությունների համար:   

«Լիդիանի» խորհրդատու կազմակերպությունների շարքում են Wardell Armstrong International-ը, Golder Associates-ը, Environmental Resources Management-ը, Global Resource Engineering-ը, Treweek Environmental Consultants-ը և այլ հեղինակավոր ընկերություններ: Նրանք նպաստել և վերահսկել են, որ «Լիդիանը» համապատասխանի, իսկ որոշ դեպքերում գերազանցի միջազգային բնապահպանական և կայուն զարգացման ամենախիստ և առաջատար չափանիշները, բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման (ԲՍԱԳ) շրջանականերում, որպեսզի Ընկերությունը համապատասխանի Համաշխարհային բանկի Միջազգային ֆինանսական կորպորացիայի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներդրումների համար անհրաժեշտ չափանիշներին: Ավելին, «Լիդիանի» ԲՍԱԳ-ը բազմիցս փորձաքննության է ենթարկվել անկախ միջազգային աուդիտորական Knight Piesold կազմակերպության կողմից և գնահատվել է որպես միջազգային բոլոր կիրառելի չափանիշներին համապատասխանող: 

Մինչ «Լիդիանը» ողջունեց ELARD-ի ճշգրիտ եղրակացությունը Սևանի և Ջերմուկի վրա ազդեցության բացակայության մասին, երկվա ELARD-ի պահվածքը, ցավոք, ավելի շատ  ցուցադրում է միջազգային առաջատար մասնագետների կողմից իրենց տրամադրված ավելի քան 20000 էջ բարդ ու մանրամասն հետազոտություններ վերանայելու և վելուծելու այդ Ընկերության անկարողությունը, քան որևէ բան էր բացահայտում «Լիդիանի» կամ Ամուլսարի մասին: 

ELARD-ի մեկնաբանությունները երեկվա կոնֆերանսի ընթացքում իրենց հասանելի դարձած տեղեկատվության մասին ավելի շատ  «ցանկությունների ցանկ» էր, թե ինչ կցանկանային իրենք տեսնել: Ուղիղ հարցին, թե ո՞ր միջազգային չափանիշներին չեն համապատասխանում «Լիդիանի» հետազոտությունները, ELARD-ը չկարողացավ տալ որևէ հղում: Դա ընդունելու փոխարեն, ELARD-ը շարունակում էր ներկայացնել իրենց «ցանկացած»-ի բացակայությունը մեր հետազոտություններում, որպես «բացեր» ու «բացթողումներ»: ELARD-ը այդպես էլ չընդունեց, որ այն ինչ նրանք ցանկություն ունեին կարդալու, իրականում միջազգային լավագույն փորձի հետ առնչություն չունի և չպետք է ներառված լիներ ՇՄԱԳ կամ ԲՍԱԳ փաստաթղթերում՝ «Լիդիանի» թույլտվությունների համար:

«Լիդիանը» ապօրինաբար զրկված է եղել Ամուլսարի տարածք մուտք գործելու և աշխատելու իր օրինական իրավունքից 2018թ. հունիսից: ՀՀ կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ Ընկերության աշխատելու իրավունքի վերականգնումը կախված է EALRD-ի կողմից իրականացվող աուդիտի արդյունքներից: Մինչ «Լիդիանը» համոզված էր, որ որևէ իրավական հիմք չկա Ընկերության աշխատելու օրինական իրավունքը հետագա որևէ աուդիտի հետ կապելու համար, այդուհանդերձ, «Լիդիանը» վերջին մեկ տարվա ընթացքում լիովին համագործակցել է 3 հաջորդական փորձաքննությունների շրջանակներում:

Հայաստանում որևէ այլ հանքարդյունաբերական ընկերության չի պարտադրվել նման փորձաքննություններ:
ՀՀ կառավարությունը հրապարակայնորեն ասել է, որ «Լիդիանը» և Ամուլսարի ծրագիրը մրցակից հանքարդյունաբերական ընկերությունների կողմից ֆինանսավորվող արշավի զոհ են:  Հայաստանյան հասարակությունը ներքաշվել է անվերջանալի քննարկման մեջ մի փորձաքննության շուրջ, որն ի սկզբանե չունի որևէ իրավական հիմք հարցականի տակ դնելու «Լիդիան»-ի աշխատելու իրավունքը:

Ե՞րբ է պատրաստվում ՀՀ կառավարությունը բացահայտելու այն մրցակից հանքարդյունաբերական ընկերություններին, որոնք իրականացնում են այս արշավը, որքա՞ն է վճարվել այդ արշավի համար և ովքե՞ր են վճարվել»:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         «Լիդիան», Ամուլսար, «Էլարդ», EALRD, Skype-կոնֆերանս, Հայաստան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon