Լուսինե Հակոբյան.Գագիկ Հարությունյանը և Վարդան Պողոսյանը շարունակում են սպասարկել ՀՀԿ-ի շահերը

Կարևոր 15.07.2019   17:30   187

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Վենետիկի հանձնաժողովի հրապարակած փաստաթղթին ես ամբողջությամբ ծանոթ չեմ, քանի որ իրենց կայքում փնտրեցի և հասկացա, որ այն ունենալու համար, անհրաժշտ է հատուկ գաղտնաբառ։ Ակնհայտ է, որ այդ փաստաթուղթը հասանելի է միայն Հայաստանի Հանրապետության կողմից նշանակված անդամներին և սահմանափակ թվով Եվրոպայի Խորհրդի որոշ պաշտոնատար անձանց»,- այս մասին, զրուցելով «Ազատության» հետ, ասել է «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը՝ անդարադառնալով հունիսի 21-22 Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի սահմանափակ տարածմամբ հրապարակված արձանագրությունը։

«Այն ընդամենն արձանագրություն է, և դիրքորոշման մասին այստեղ խոսք լինել չի կարող։ Հենց փաստաթղթում Սահմանադրական դատարանի ճգնաժամին վերաբերող հատվածը սկսվում է «հանձնաժողովը տեղեկացվել է» բառերով։ Այսինքն՝ Վենետիկի հանձանաժողովի անդամի զեկուցման արձանագրություն է և չի կարող դիտարկվել որպես դիրքորոշում։ Իսկ այ դիրքորոշումն արտահայտված է վերջին նախադասության մեջ, որտեղ ասվում է, որ Վենետիկի հանձանաժողովի նախագահը պետք է հետևի զարգացումներին և անհրաժեշտության դեպքում հանդես գա հրապարակային հայտարարությամբ»,- ասաց Լուսինե Հակոբյանը՝ հավելելով, որ իրենց տեղեկություններով Վենետիկի հանձանաժողովի այդ նիստին մասնակցել է Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը և որ հենց վերջինիս տրամադրությունների արտացոլումն էլ նկատվում է այդ արձանագրությունում։

«Ակնհայտ է, որ այդ հարցի վերաբերյալ զեկույցն է ներկայացրել Վարդան Պողոսյանը, ինչն էլ արտացոլվել է արձանագրության մեջ։ Իրականությունն այն է, որ առ այսօր Վենետիկի հանձանաժողովը որևէ հայտարարությամբ հանդես չի եկել»,- ասաց Լուսինե Հակոբյանը։

Ըստ փաստաբանի՝ երկրորդ խնդիրը այս հարցի այն է, որ այս աշխատանքային խմբի փաստաթողթը հասանելի է դարձել ՀՀԿ-ական անդամների և ՀՀԿ-ամերձ շրջանակներին։

«Լինելով սահմանափակ տարածման ենթակա փաստաթուղթ՝ լայնորեն տարածվում է սոցիալական տարածքում։ Ես ուզում եմ հենց այստեղ վկայակոչել Վենետիկի հանձանաժողովի կանոնադրությունը, որի համաձայն Վենետիկի հանձնաժողովի անդամները գործում են անկախ և չպետք է ստանան և ընդունեն որևէ ցուցումներ։ Այս փաստաթղթի տարածումն ինքնին վառ ապացույց է, որ Վենետիկի հանձնաժողովի ՀՀ նախկին կառավարության կողմից նշանակված երկու անդամները՝ Գագիկ Հարությունյանը և Վարդան Պողոսյանը շարունակում են սպասարկել ՀՀԿ-ի շահերը»,- ասաց Լուսինե Հակոբյանը՝ նշելով, որ սա լուրջ ազդակ է ՀՀ կառավարությանը, որպեսզի Վենետիկի հանձնաժողովից պահանջի այն բոլոր նիստերի արձանագրությունները, որտեղ եղել են զեկույցներ Հայաստանի մասին և տեղեկանալ, թե ինչ են զեկուցել Գագիկ Հարությունյանը և Վարդան Պողոսյանը ՀՀ-ին առնչվող հարցերում։

«Սա բավարար կլինի ապացուցելու համար, որ այս անձինք՝ Գագիկ Հարությունյանը և Վարդան Պողոսյանը, որոնք պետք է անկախ գործեին, երբևէ չեն գործել և շարունակում են չգործել»,- ասաց Լուսինե Հակոբյանը։

«Իրավունքի Եվրոպա միավորում» 

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Վահե Գրիգորյան, Լուսինե Հակոբյան, Վենետիկի հանձանաժողով, Հրայր Թովմասյան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon