Մենք, երբեմն, անզոր ենք որոշ հիվանդություններ բուժելու հարցում, սակայն չենք կարող թույլ տալ ... Ա․Թորոսյան

Քաղաքական 07.05.2019   16:00   133

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Տեղի է ունեցել դեղերի կողմնակի ազդեցությունների հաղորդման բջջային հեռախոսի հավելվածի մեկնարկը, որին ներկա է գտնվել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ներկայացուցիչներ Մեծ Բրիտանիայի դեղերի գործակալությունից, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) և այլ հյուրեր: 

Հավելվածի միջոցով Հայաստանի յուրաքանչուր քաղաքացի հնարավորություն կունենա հաղորդել դեղերի կիրառման արդյունքում դիտված կողմնակի ազդեցությունների մասին:

«Մենք, երբեմն, անզոր ենք որոշ հիվանդություններ բուժելու հարցում, սակայն չենք կարող թույլ տալ վնասել պացիենտին դեղերի կիրառման արդյունքում: Ուստի, ինչպես պացիենտների անվտանգությունը երաշխավորելու, այնպես էլ առողջապահության համակարգի նկատմամբ վստահությունը չխաթարելու տեսանկյունից առանձնակի կարևորություն ունեն դեղերի անվտանգության մշտադիտարկման արդյունավետ միջոցների ներդրումն ու կիրառվող գործիքակազմի կատարելագործումը», - ասել է նախարարը:

Առողջապահության նախարարության և մասնավորապես` ՀՀ ԱՆ ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի գործունեության նպատակն է անվտանգ, արդյունավետ, որակյալ դեղերի մատչելիության ապահովմանն ուղղված դեղային քաղաքականության իրագործումը:

Դեղազգոնության համակարգում անկյունաքարային գործունեությունը դեղերի կողմնակի ազդեցությունների հավաքագրումն է: Տվյալներն օգնում են բացահայտել դեղերի անվտանգությանը վերաբերող խնդիրները և ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ նպաստելով հանրային առողջության պահպանմանը և դեղաբուժության շրջանակներում պացիենտի անվտանգության ապահովմանը:

Կողմնակի ազդեցությունների հաղորդման գործընթացը թվային դաշտ տեղափոխելը համահունչ է ներկա ժամանակաշրջանին՝ հաղորդման մատչելիության բարձրացման շնորհիվ հնարավորություն ստեղծելով ընդլայնել բնակչության և առողջապահական ոլորտի մասնագետների ընդգծվածությունը դեղերի անվտանգության դիտարկմանն ուղղված չափազանց կարևոր աշխատանքներում: 

«Լիահույս եմ, որ հաղորդման գործընթացի մատչելիության բարձրացման շնորհիվ կընդլայնվի ինչպես բնակչության, այնպես էլ առողջապահական ոլորտի մասնագետների ընդգրկվածությունը դեղերի անվտանգության դիտարկմանն ուղղված չափազանց կարևոր գործընթացներում: Հայտնելով ընդամենը մեկ դեպք, մենք նպաստում ենք տասնյակ մարդկանց մոտ նմանատիպ երևույթների կանխարգելմանը և դեղերի անվտանգ կիրառմանը», - ասել է Արսեն Թորոսյանը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         առողջապահության նախարարություն, Արսեն Թորոսյան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon