ՄԻԵԴ-ի պատասխանը մեղադրյալ Քոչարյանին

Կարևոր 26.07.2019   10:00   499

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հուլիսի 25-ին հրապարակել է «Վարդանյանն ընդդեմ Հայաստանի»  գործով արդարացի փոխհատուցման վճիռը:

25.07.2019թ.-ին, ՄԻԵԴ-ը հրապարակել է Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի գործով Դիմող պրն. Յ. Վարդանյանի գույքային իրավունքների խախտմամբ նրան պատճառված վնասի փոխհատուցման մասին վճիռը, որի համաձայն Հայաստանի Հանրապետությունը պրն. Յ. Վարդանյանին եռամսյա ժամկետում պարտավոր է վճարել 1.600.000 (մեկ միլիոն վեց հարյուր հազար) եվրո գումար: Սա ավելին է, քան մինչ այսօր ՄԻԵԴ կողմից Հայաստանի դեմ կայացրած բոլոր վճիռներով փոխհատուցումների հանրագումարը։ Այս մասին ասված է փաստաբան Սերգեյ Գրիգորյանի գրառման մեջ: 

«Հիշեցնեմ, որ այս գործն այն մասին է, որ Երևանի կենտրոնում թանկարժեք գույքը անգամաներ պակաս արժեքով սեփականատերերից խլելու և այն օրվա իշխանության հետ սերտաճած խմբավորումներին՝ «պետական կարիքների» հիմնավորմամբ փոխանցելու վերաբերյալ ծրագրի շրջանակներում պրն. Յ. Վարդանյանին, հարյուրավոր այլ ընտանիքների հետ մեկտեղ, զրկել էին Բուզանդի 13 հասցեում գտնվող սեփականության իրավունքով պատկանող տան և հողամասի նկատմամբ սեփականության իրավունքից:

Տան արժեքի մի չնչին մաս փոխհատուցվել էր, իսկ հողամասի դիմաց փոխհատուցում չէր տրվել այն պատճառաբությամբ, որ այդ հողամասն իր սեփականությունը չէր: Հետագայում, երբ կառուցապատող ընկերության սեփականատերը ԱՄՆ-ում ՀԵՏՔ-ին մանրամասնել էր, թե ինչպես էր իր ընկերությունը հասել նրան, որ պրն. Վարդանյանին սեփականազրկելու այս՝ անհամեմատ ավելի էժան տարբերակն էր ընտրվել, նա նաև մարմանասն տեղեկություններ էր հաղորեդել այն մասին, թե որ դատավորին, որքան և ինչ պայմանավորվածությունների դիմաց որքան է վճարվել այս «ծրագիրը» կատարելու համար (հրապարակումները՝ ներքևում):

Այս գործում իր ուղիղ դերակատարությունն էր ունեցել նաև Հայաստանի վճռաբեկ դատարանի նախագահը, որի վարքի մասով ՄԻԵԴ-ը միաձայն եզրահանգել էր, որ իր վարքն անհամատեղելի է եղել անկողմնակալ դատարանի վարքի ՄԻԵԿ 6-րդ հոդվածով նախատեսված պահանջի հետ: Նրա դերակատարության մասին հիշատակումներ կատարել է նաև կառուցապատող ընկերության համասեփականատերը, ինչպես նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասով:

Փաստորեն, «պետական կարիքների» անվան տակ սեփականատիրոջն ապօրինաբար սեփականազրկել են՝ իր գույքի արժեքը չվճարելու համար և հիմա՝ 12 տարի անց կառուցապատող ընկերության և դրա հետ սերտաճած պետական պաշտոնատար անձանց և դատավորիների հանցավոր համագործակցության հետևանքների համար պետական բյուջեն վճարելու է շուրջ 1 միլիոն ԱՄՆ դոլարի չափ գումար, որը դեռ միայն մի մասն է պրն. Յ. Վարդանյանի կրած վնասի:

Հուսով եմ, որ իրավապահ մարմինները մանրամասնորեն քննության առարկա կդարձենն այս գործով բոլոր կոռուպցիոն դրսևորումները և իրավական գնահատական կտան տեղի ունեցածին:

Այս գործի մանրամասների մասին տարբեր ժամանակներում կատարված հրապարակումները կտեղադրեմ այս հրապարակման տակ: Այս գործը 2007թ.-ից ՄԻԵԴ-ում ներկայացրել է փաստաբան Վահե Գրիգորյանը մինչև իր ՍԴ դատավոր ընտրվելը:

ՀԳ. Այս գործով իրողության վերհանումը, պատմության մեջ դրա արձանագրվելը և Հայաստանի իրավունքի համար դրա ազդեցությունը հնարավոր է դարձել պրն. Յ. Վարդանյանի քաղաքացիական համարձակության և Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար օրինակելի իր իրավագիտակցության և պահանջատիրության շնորհիվ:

Այս գործով, դեռևս 12-13 տարի առաջ նրան ամենաուղիղ տեքստերով պետության բարձրագույն իշխանության (թե գործադիր, թե դատական) կողմից մշտապես փոխանցվել է, որ իր համառությունն ու պահանջատիրությունը անպտուղ են լինելու, ի վերջո կարող են իր համար ծանր հետևանքներ էլ ստեղծել: Չնայած դրան, պրն. Յ. Վարդանյանը ոչ մի վայրկյան չի դադարեցրել իր իրավունքների համար պայքարը և այսօրվա վճիռն ընդամենը մասնակի հատուցմն է այս գործով անցած իր շուրջ 25 ամյա պայքարի: Առհասարակ, սա արդեն 17 տարվա իրավական վեճ է Հայաստանում», - ասված է նրա գրառման մեջ:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Սերգեյ Գրիգորյան, ՄԻԵԴ, Վահե Գրիգորյան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon