Նիկոլ Փաշինյանն ԱՆ-ն աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարարին

Հայաստան 20.06.2019   11:01   123

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանին: 

Փաշինյանը, ողջունելով աշխատակազմի անդամներին, նշեց, որ Ռուստամ Բադասյանին  ճանաչում է որպես ինտելեկտուալ, կամային հատկանիշներով օժտված, պարտաճանաչ մարդ, ով նաև մասնագիտական բարձր կարողություններ ունի:

«Վերջին մեկ տարվա ընթացքում պարոն Բադասյանն աշխատել է որպես ՊԵԿ-ի նախագահի տեղակալ և այս ընթացում իրեն դրսևորել է լավագույն կողմերից՝ ցուցաբերելով կազմակերպչական բարձր ընդունակություններ: Շատ կարևոր եմ համարում, որ այս վճռական փուլում պարոն Բադասյանը պետք է ղեկավարի արդարադատության համակարգի բարեփոխումները: Գիտեք, ոչ մի գաղտնիք չկա, այս առումով մենք գտնվում ենք շրջադարձային փուլում և կառավարությունը, քաղաքական մեծամասնութունն ունի կամք, որ Հայաստանում իսկապես լինի անկախ դատական համակարգ: Այդ առումով շատ կարևոր է, որ արդարադատության նախարարը լիարժեք տիրապետի իրավիճակին և արդյունավետ քայլերով իրականացնի այն քաղաքական ուղերձները, որոնք հղվում են կառավարության կողմից»:

Վարչապետը շնորհակալություն հայտնեց արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանին իր կատարած աշխատանքի համար:

Նա նշեց, որ Արտակ Զեյնալյանը Հայաստանում չէ և դա է պատճառը, որ այս հանդիպմանը ներկա չէ: Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ Արտակ Զեյնալյանի ներուժը և փորձը Հայաստանի պետականաշինության գործին ծառայեցնելու հնարավորություն կլինի:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ռուստամ Բադասյան, Նիկոլ Փաշինյան, ԱՆ, Արտակ Զեյնալյան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon