Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Չինաստանի վարչապետի հետ

Քաղաքական 15.05.2019   10:30   113

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների պալատում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Չինաստանի վարչապետ Լի Քըցյանի հանդիպումը։ Հայկական կողմից հանդիպմանը մասնակցում էին Տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, Չինաստանում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը, վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը, վարչապետի օգնական Հրաչյա Թաշչյանը, վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։ Չինական կողմից մասնակցում էին Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Տինգ Սյուեսյանգը, Առևտրի նախարար Ճոնգ Շանը, Արտաքին գործերի փոխնախարարներ Լու Յուչընգը, Ցին Գանգը, Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգը։ ՀՀ վարչապետը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց, որ հանդիպումը լավ առիթ է համագործակցության հարցեր, հետագա ծրագրեր քննարկելու համար։

«Շատ ուրախ եմ այս հանդիպման համար։ Ասիական քաղակրթությունների երկխոսության համաժողովը շատ կարևոր է մեզ համար։ Այն շատ կարևոր նախաձեռնություն է։ Կայացավ համաժողովի բացումը, որը շատ տպավորիչ էր։ Այս համաժողովը լավ հնարավորություն է քննարկելու հետագա համագործության հարցերը։ Ես շատ ուրախ այդ հնարավորության, ձեզ հետ հանդիպելու համար։ Հայաստանն ու Չինաստանն ունեն ընդհանուր շահեր։ Ես կարծում եմ, որ այս այցելությունը նոր խթան կլինի աշխատելու այն ծրագրերի շուրջ, որոնցում ներկայացված են Հայաստանի ու Չինաստանի շահեր»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Չինաստան, Նիկոլ Փաշինյան, վարչապետ

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon