Ո՞վ է դատավոր Մնացական Մարտիրոսյանը

Խոսք 27.07.2019   11:00   298

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՄԻԵԴ-ի  վճռի համաձայն՝ Հայաստանը պետք է 1,6 մլն (Մեկ միլիոն վեց հարյուր հազար) եվրո վճարի քաղաքացի Յ․Վարդանյանին, որին, ի թիվս այլոց, ունեզրկել էր ամբաստանյալ Քոչարյանը։ Այդ գործով ապօրինի վճիռ կայացրած և ամբաստանյալ Քոչարյանին սպասարկած դատավորներից մեկը եղել է ՄՆԱՑԱԿԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ։

Իսկ ո՞վ է Մնացական Մարտիրոսյանը։ Շատ "հարուստ" կենսագրություն ունի։ Նրա "պորտֆոլիոյում" բացի վերոնշյալ գործից կարող ենք գտնել բոլոր հնարավոր քաղաքական հետապնդումներով դատական գործերը։

Ահավասիկ․

  • ''Պրիվետ, Ռոբ"-ի գործ։ Քոչարյանի ուսանողական ընկերներից մեկը՝ Պողոս Պողոսյանը, տեսել էր նրան "Առագաստ" սրճարանում և բարևել՝ ասելով "Բարև, Ռոբ", ինչը դուր չէր եկել ներկայիս ամբաստանյալին։ Նրա թիկնապահները ծեծել էին Պողոսյանին այնքան, մինչև վերջինս մահացել էր ստացած ծանր վնասվածքների հետևանքով։ Մանացական Մարտիրոսյանը Քոչարյանի թիկնապահ Կուկուին դատապարտեց երկո տարվա պայմանական ազատազրկման։
  • Ժիրայր Սեֆիլյանի գործ (2007թ․)։ Մնացական Մարտիրոսյանը դատապարտել է վերջինիս 1,5 տարվա ազատազրկման։
  • 2006թ․ Մնացական Մարտիրոսյանը 4 տարվա ազատազարկման դատապարտեց այն ժամանակ ընդդիմադիր գործունեություն իրականացնող, "Ժամանակ" թերթի գլխավոր խմբագիր, ներկայումս ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանին։
  • Մարտի 1-ին հաջորդած բռնաճնշումների ամենակարկառուն օրինակներից մեկը՝ այսպես կոչված "Յոթի գործը"։ Այդ գործով էին անցնում քաղբանտարկյալներ`Սասուն Միքայելյանը (ներկայումս ԱԺ պատգամավոր), Մյասնիկ Մալխասյանը, Ալեքսանդր Արզումանյանը (ներկայումս Դանիայում, Նորվեգիայում և Շվեդիայում ՀՀ դեսպան), Գրիգոր Ոսկերչյանը, Շանթ Հարությունյանը, Սուրեն Սիրունյանը և Հակոբ Հակոբյանը։ Դատավորը՝ բնականաբար, Մնացական Մարտիրոսյան։
  • Նիկոլ Փաշինյանին Մնացական Մարտիրոսյանը դատապարտեց 7 տարվա ազատազրկման։ Եթե չեմ սխալվում, դատախազը պահանջել էր 6 տարվա ազատազրկում։
  • "Յոթի գործ" second edition։ Այս անգամ քաղբանտարկյալի կարգավիճակում էր 2008-ի փետրվար մարտին պայքարի ելած քաղաքացիների երիտասարդ սերունդը։ Սարգիս Գևորգյան, Տիգրան Առաքելյան, Դավիթ Քիրամիջյան և այլն։ Բնականաբար դատապարտվեցին։
  • 2013 թ․ նոյեմբերի այսպես կոչված "Արժեքների հեղափոխության" փորձի համար Մնացական Մարտիրոսյանը դատապարտեց Շանթ Հարությունյանին և ընկերներին 6 տարի ազատազրկման։ Շանթի որդի Շահենը, 5,5 տարվա պայմանական ազատազրկման դատապարտվեց, եթե չեմ սխալվում։ Պայմանական, զուտ այն պատճառով, որ անչափահաս էր։
  • 2011թ․ Մնացական Մարտիրոսյանը ճանաչվել է տարվա լավագույն դատավոր՝ քրեական գործերով։ Այն ամենը, ինչ պետք է իմանալ ՀՀ դատական համակարգի մասին։

Մարտիրոսյանի "պորտֆոլիոն" մեկնաբանություններում։

Արուսյակ Ջուլհակյան 

Նշենք, որ Մուրադ Բոջոլյանին այս նույն Մնացական Մարտիրոսյանը դատապարտեց 10 տարվա ազատազրկման...

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արուսյակ Ջուլհակյան, Մնացական Մարտիրոսյան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon