«Օգանովսկին 60 հոգու հայտարարել է, թե ով կարող է ժողովրդի վրա կրակել, ապա առանձնացրել է 20-ին»

Մարտի 1 08.08.2019   11:30   745

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Մարտի 1-ի գործի մասին BBC-ի հրապարակած փաստերի մեջ ոչ մի նորություն չկա: Դրանց մի մասը հրապարակվել է «Փաստահավաք» խմբի զեկույցներում: Այս մասին Ազատությանը ասել է «Փաստահավաք» խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանը:

«Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգությունը նույնպես Հայաստանում է եղել: Լեռնային Ղարաբաղից եկել են մականունով տղաներ, ովքեր զինվորական գործի հետ կապ չունեն, բայց հագել են զինվորական հագուստ, բերվել են մեքենաներ, որոնց պետհամարանիշները փոխվել են, և դրվել են զինվորականների պետհամարանիշներ: Պետությունը ինքը ներքաշվել է հանցավոր համագործակցության մեջ այն ժամանակվա իշխանավորների ջանքերով», – ասաց նա:

Սեդա Սաֆարյանը նշեց, որ այն հոդվածները, որոնք գրվում են, «իրենց արածների համեմատ ոչինչ չասող են»: Նա կարծիք հայտնեց, որ ՀՔԾ պետք է շատ ավելի կատարվածին համեմատ մեղադրանք առաջադրեր, որովհետև տեղի է ունեցել հանցավոր համագործակցություն մի շարք ուժերի միջև:

«Օգանովսկին բերել է ուժեր. ընդհուպ ցուցմունքներ կան, որ 60 հոգու հայտարարել է, թե, եթե հարկ լինի, ով կարող է ժողովրդի վրա կրակել, ապա առանձնացրել է 20 հոգու», – հավելեց Սեդա Սաֆարյանը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Մարտի 1-ի գործ, Սամվել Կարապետյանի (Օգանովսկի), Սեդա Սաֆարյան, BBC

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon