Ոստիկանությունը արձագանքել է Դավիթ Շահնազարյանի հայտարարությանը

Օրենք 09.12.2018   18:05   257

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է Դավիթ Շահնազարյանի տարածած տեղեկատվությունը, համաձայն որի՝ իր հաշվառման հասցեում ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ինչ-որ անհայտ մարդ է ավելացրել։

Ոստիկանությունը արձագանքել է Դավիթ Շահնազարյանի հայտարարությանը.

«Ընտրողների ռեգիստրում առկա տվյալների համաձայն՝ Աղայան փողոցի 15 շենքի բն.2 հասցեում առկա տվյալներներով ընդգրկված են երեք ընտրող՝ Լիլիթ Դավիթի Շահնազարյանը, Դավիթ Գուրգենի Շահնազարյանը և Անահիտ Եղիշի Սողոյանը։ Ընդ որում, Անահիտ Սողոյանը տվյալ հասցեում հաշվառվել է մյուս երկու անձանցից շատ ավելի շուտ՝ 01.08.2000թ.-ին։ Պարոն Շահնազարյանին գոնե քաջ հայտնի է որ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության պետ նշանակվել է ոչ թե մինչև 01.08.2000թ. այլ 2018թ.-ին։

Բազմիցս պարզաբանել ենք, որ ոստիկանությունը իրավասու չէ սեփական նախաձեռնությամբ հաշվառումից հանելու բնակելի տարածության նախկին բնակիչներին. նրանց հասցեն փոխվում է նոր բնակության վայրում հաշվառման կամ սեփականատիրոջ դիմումի համաձայն կարող է հանվել հաշվառումից։ Թե ով է նշված բնակելի տարածության սեփականատերը, դա արդեն հայտարարություն տարածողը կիմանա։ Եթե ինքն է, իրավասու է նախկին բնակիչներին հանելու հաշվառումից, եթե այնտեղ չեն բնակվում»։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ՀՀ ոստիկանություն, Դավիթ Շահնազարյան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon