Փաշինյանը դեկտեմբերի 6-ին կլինի Սանկտ Պետերբուրգում

Հայաստան 03.12.2018   16:36   171

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Դեկտեմբերի 6-ին տեղի է ունենալու Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստը Սանկտ Պետերբուրգում և ես մասնակցելու եմ այդ նիստին։ Այս մասին Մասիսում քարոզարշավի ընթացքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Ես երեկ Արենի գյուղում մեկնաբանություն եմ տվել՝ կապված ՀԱՊԿ–ի՝ դեկտեմբերի 6-ի գագաթնաժողովի հետ, բայց այդտեղ մի փոքր թյուրըմբռնում էր առաջացել իմ՝ Սանկտ Պետերբուրգ մեկնել–չմեկնելու հետ կապված։ Ես երեկ ասել էի, որ ՌԴ նախագահն ինձ հետ հեռախոսազրույցում առաջարկել է դեկտեմբերի 6-ին նախատեսված ՀԱՊԿ գագաթնաժողովը չանցկացնել՝ մինչեւ աշխատանքային կարգով այդ հարցը չքննարկենք, բայց, միեւնույն ժամանակ, դեկտեմբերի 6-ին ունենք Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստը, որը Սանկտ Պետերբուրգում տեղի է ունենալու, եւ ես մասնակցելու եմ այդ նիստին»,– պարզաբանեց նա։ 

«Դեկտեմբերի 7-ին՝ երկրաշարժի 30-րդ տարելիցին, մենք քարոզչություն չենք իրականացնի, կլինենք աղետի գոտում, Գյումրիում կառավարության արտագնա նիստ կանցկացվի, ես նաև կայցելեմ Սպիտակ և Վանաձոր»,– եզրափակեց նա։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Նիկոլ Փաշինյան, ԵՏՄ

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon