Պատմության այս օրը. հուլիսի 13

Օրացույց 13.07.2019   09:30   115

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

1985 - Լոնդոնում և Ֆիլադելֆիայում միաժամանակ անց են կացվում «Live Aid» համերգները, որոնց հասույթը նախատեսված էր Աֆրիկայի սովյալներին տրամադրվող օգնությանը։ Միջոցառման կազմակերպիչը «Boomtown Rats» խմբի առաջատար Բոբ Գելդոֆն էր, ում հաջողվեց ապահովել այնպիսի աստղերի մասնակցությունը, ինչպիսիք են Queen-ը, Միք Ջագերը, Մադոննան, Թինա Թյորները, Փոլ Մաքքարթնին, Դեվիդ Բոուին, Բոբ Դիլանը, Էլթոն Ջոնը, U2-ն։ Հեռուստացույցով համերգը դիտել է աշխարհի 160 երկրներից ավելի քան մեկուկես միլիարդ մարդ։ ԽՍՀՄ-ը համերգը չի ցուցադրել։

Համերգից հետո միջազգային հարցումների արդյունքում «Queen»-ի 20 րոպեանոց ելույթը ճանաչվել է համերգում և մասնավորապես երաժշտության պատմության մեջ լավագույնը։

1973 - Լույս է տեսնում «Queen» ռոք խմբի առաջին ալբոմը։

1966 - ԱՄՆ-ում էկրաններին է հայտնվում Օդրի Հեփբերնի ու Պիտեր Օ՛Տուլի դերակատարմամբ «Ինչպես գողանալ միլիոն» ֆիլմը։

1957 - Ծնվել է ամերիկացի ռեժիսոր, «Համարյա հանրահայտ» ֆիլմի համար «Օսկարի» արժանացած Քեմերոն Քրոուն։

1942 - Ծնվել է ամերիկացի դերասան Հարիսոն Ֆորդը։

Առավելապես հայտնի է «Աստղային պատերազմներ» ու «Հարիսոն Ֆորդ» ֆիլմաշարերից։ Ֆորդի մասնակցությամբ մյուս հայտնի ֆիլմերն են «Նախագահի ինքնաթիռը», «Ապոկալիպսիսն այսօր», «Ինչ է թաքցնում սուտը», «Փախստականը»։

1939 - Ֆրենկ Սինատրան ձայնագրում է իր առաջին երգը՝ «From the Bottom of My Heart»-ը։

1930 - Ուրուգվայում մեկնարկում է ֆուտբոլի առաջին աշխարհի առաջնությունը։

1923 - Հոլիվուդի նշանի հանդիսավոր բացումը։

1923 - Անգլիական պառլամենտը հաստատում է լեդի Աստորի օրենքը, որը արգելում է 18 տարեկանից փոքրերին ալկոհոլ վաճառելը։

1908 - Լոնդոնում բացվեցին IV օլիմպիական խաղերը։ Նրան առաջին անգամ մասնակցում են նաև կանայք։

1897 - Գուլյերմո Մարկոնին ստանում է ռադիոյի արտոնագիրը։

1885 - Ամստերդամում բացվում է Հոլանդիայի ազգային թանգարանը։

1857 - Լոնդոնում Հերցենը հրատարակում է առաջին ռուսական ընդդիմադիր պարբերականի՝ «Զանգակի» առաջին համարը։

1837 - Վիկտորյա թագուհին Սենտ Ջեյմսի պալատից տեղափոխվում է Բուքինգեմյան պալատ, որն էլ դառնում է Բրիտանիայի արքաների հիմնական նստավայրը։

1772 - Անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկը արևմուտքից արևելք պատմության մեջ առաջին շուրջերկրյա ճամփորդությունն է սկսում։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հարիսոն Ֆորդ, հուլիսի 13, Քեմերոն Քրոու, «Queen», Պատմության այս օրը

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon