Պատմության այս օրը. հուլիսի 14

Օրացույց 14.07.2019   09:30   149

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Բաստիլի գրավման օրն է

2016 - Նիցայում Իսլամական պետության ահաբեկիչը բեռնատարով մտնում է ամբոխի մեջ։

2015 - «Նոր հորիզոններն» անցնում է Պլուտոնի մոտով։ Նվազագույն հեռավորությունը նրա կենտրոնից կազմում է 13691 կմ։

1976 - Կանադայում արգելվում է մահապատիժը։

1975 - Ծնվել է ամերիկացի ռեփեր, The Black Eyed Peas խմբի անդամ Taboo-ն։

1969 - Միացյալ Նահանգներում շրջանառությունից հանվում են 500, 1000, 5000 և 10000 դոլարանոցները։

1966 - Բրիջիտ Բարդոն ամուսնանում է Գյունտեր Սաքսի հետ։

1964 - Ադրիանո Չելենտանոն ամուսնանում է դերասանուհի Կլաուդիա Մորիի հետ։

1952 - Ամերիկյան «Ջեներալ Մոթորս» կազմակերպությունը հայտարարում է մեքենաների մեջ առաջին օդափոխիչները տեղադրելու մասին։

1939 - Մագադանը քաղաքի կարգավիճակ է ստանում։

1934 - Ծնվել է դրամատուրգ Ժիրայր Անանյանը։

1933 - Նացիստներն արգելում են բոլոր քաղաքական կուսակցությունների գործունեությունը, բացի իրենց սեփականից։

1928 - Ծնվել է վրացի գրող Նոդար Դումբաձեն։

Դումբաձեն հայտնի է «Ապերախտը», «Մի՛ արթնացրու», «Շունը», «Բազեն քաղաքում ի՞նչ է անում», «Արյունը», «Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը» ստեղծագործություններով։

1918 - Ծնվել է շվեդ ռեժիսոր, դրամատուրգ Ինգմար Բերգմանը։

Հեղինակային կինոյի լավագույն վարպետներից մեկն է։ Ռեժիսորի ամենահայտնի աշխատանքների շարքում են «Յոթերորդ կնիքը», «Շշուկներ և ճիչեր», «Ֆանի և Ալեքսանդր», «Անձ», «Տեսարաններ ամուսնական կյանքից», «Մորու դաշտ» ֆիլմերը։

1912 - Ծնվել է ամերիկացի ֆոլկ երաժիշտ Վուդի Գատրին։

1903 - Ծնվել է ամերիկացի գրող Իրվինգ Սթոունը։ Սթոունը հայտնի մարդկանց մասին 25 վեպերի հեղինակ է։

1897 - Ռուսական կայսրությունում կիրակին պաշտոնապես հայտարարվում է հանգստյան օր։

1867 - Ալֆրեդ Նոբելը փորձարկում է իր ստեղծած դինամիտը։

1862 - Ծնվել է ավստրիացի նկարիչ, նկարչության մեջ մոդեռնի հիմնադիրներից մեկը՝ Գուստավ Կլիմտը։

1789 - Բաստիլի գրավումով սկսվեց Ֆրանսիական մեծ հեղափոխությունը։

1099 - Խաչակիրներն սկսում են Երուսաղեմի գրոհը ու հաջորդ օրը գրավում են այն։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Նոդար Դումբաձե, Վուդի Գատրի, հուլիսի 14, Պատմության այս օրը, Ժիրայր Անանյան, Գուստավ Կլիմտ, Ինգմար Բերգման

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon