Պատմության այս օրը. հուլիսի 30

Օրացույց 30.07.2019   09:30   77

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ընկերության միջազգային օրն է

Մարդկանց վաճառքի դեմ պայքարի համաշխարհային օրն է

1984 - NBC հեռուստաընկերությունը սկսում է «Սանտա Բարբարա»-ի ցուցադրությունը։

1980 - Իսրայելի Քնեսեթը Երուսաղեմը հայտարարում է երկրի մայրաքաղաք։

1980 - Վանուատուն անկախություն է ձեռք բերում։

1974 - Ծնվել է ամերիկացի դերասանուհի Հիլարի Սուոնքը։

1999 թ. և 2004 թ. դարձել է «Օսկար» մրցանակի դափնեկիր «Տղաները չեն լալիս» և «Միլիոն դոլարանոց աղջիկը» ֆիլմերում խաղացած դերերի համար։

1974 - Քվեբեկում ֆրանսերենը հայտարարվում է միակ պաշտոնական լեզու։

1971 - Ապոլոն-15-ը երկու աստղագնացներով վայրէջք է կատարում Լուսնի վրա։

1970 - Ծնվել է անգլո-ամերիկացի կինոռեժիսոր Քրիստոֆեր Նոլանը։

Նոլանի հայտնի ֆիլմերն են «Հիշիր», «Հեղինակություն», «Խավարի ասպետը», «Սկիզբ», «Ինտերստելլար», «Բեթմեն․ Սկիզբ»։

1964 - Ծնվել է գերմանացի ֆուտբոլիստ Յուրգեն Կլինսմանը։

1954 - Մեմֆիսում կայանում են Էլվիս Փրեսլիի առաջին համերգները։

1948 - Ծնվել է մարոկկացի դերասան Ժան Ռենոն։

Առաջին նշանակալից դերը համարվում է «Լեոն» ֆիլմը։ Դերասանի մասնակցությամբ մյուս հայտնի ֆիլմերն են «Գոձիլա», «Ռոնի», «Առաքելությունն անիրագործելի է», «Եկվորները», «Ֆրանսիական համբույր», «Բոսորագույն գետեր»,«Ձախողակները», «Կորսիկացին», «Դա Վինչիի ծածկագիրը»։

1947 - Ծնվել է դերասան, նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը։ Առավել հայտնի է «Տերմինատորը» ֆիլմից։

1936 - Ծնվել է ամերիկացի երգիչ-երգահան և կիթառահար, 5 «Գրեմմիի» մրցանակակիր Բադի Գայը։

1932 - Լոս Անջելեսում մեկնարկում են 10-րդ Օլիմպիական խաղերը։

1930 - Ուրուգվայում տեղի է ունենում Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչը։

1898 - Մոսկվայում հանդիսավոր բացվում է առաջին քաղաքային կոյուղին։

1898 - Ամերիկացի բժիշկ Ջոն Հարվի Կելոգն ու նրա եղբայր Ուիլը հայտնագործում են եգիպտացորենի փաթիլները։

1858 - Անգլիացի հետազոտող Ջոն Սփիքը հայտնաբերում է Աֆրիկայի Վիկտորիա լիճը։

1793 - Կանադայում սկսվում է Յորքի շինարարությունը (ներկայիս Տորոնտո)։

1729 - Հիմնվում է Բալթիմոր քաղաքը։

1502 - Քրիստոփոր Կոլումբոսն առաջին անգամ մայա ցեղի ներկայացուցչի է տեսնում։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հիլարի Սուոնք, Ժան Ռենո, Առնոլդ Շվարցենեգեր, Քրիստոֆեր Նոլան, Պատմության այս օրը, Բադի Գայ, հուլիսի 30, Յուրգեն Կլինսման

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon