Պատմության այս օրը. հուլիսի 8

Օրացույց 08.07.2019   09:30   130

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

2003 - Տեղի է ունեցել Սուդանի պատմության ամենախոշոր օդային աղետը՝ Boeing 737 ինքնաթիռի կործանումը։ Զոհվել է 117 մարդ։

1980 - Տեղի է ունեցել Ղազախստանի պատմության ամենախոշոր օդային աղետը՝ Ալմա Աթայում Ту-154 ինքնաթիռի կործանումը։ Զոհվել է 166 մարդ։

1979 - Հայտնաբերվեց Յուպիտերի ներքին արբանյակ Ադրաստեան:

1938 - Ծնվել է ռուս դերասան, գրող Անդրեյ Մյագկովը։

Կինոյում առաջին անգամ նկարահանվել է 1965 թվականին` «Ատամնաբույժի արկածները» կինոնկարում:

Սակայն նրան համընդհանուր ճանաչում բերեց Էլդար Ռյազանովի հետ երկար տարիների համագործակցությունը։ Մյագկովը նկարահանվել է ռեժիսորի «Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ» (1975 թ.), «Ծառայողական սիրավեպ» (1977 թ.), «Ավտոտնակ» (1979 թ.) և «Դաժան ռոմանս» (1984 թ.) ֆիլմերում:

1920 - Անգլիական Արևելյան Աֆրիկա գաղութը վերանվանվում է Քենիա։

1901 - Ֆրանսիայում ընդունվում է ավտոմեքենաների արագությունը քաղաքներում սահմանափակող օրենքը՝ մինչև 10 կմ/ժամ։

1889 - Լույս է տեսնում «The Wall Street Journal» պարբերականի առաջին համարը։

1853 - Ամերիկացի բանագնաց Մեթյու Փերրին ափ է իջնում Էբո ծովածոցում և պահանջում, որ Ճապոնիան վերացնի իր մեկուսացումը:

1851 - Ծնվել է անգլիացի պատմաբան և հնագետ Սըր Արթուր Ջոն Էվանսը։

1893-1920 թվականներին պեղումներ է կատարել Կրետե կղզում։ Հայտնաբերել է Կնոսոսի պալատի ավերակները, տաճարական, տնտեսական այլ կառույցներ։ Նրա հայտնագործություններն ապացուցեցին հին կրետացիների «մինչփյունիկյան» պատկերագրության գոյությունը, պատկերացում տվեցին մինչհելլենական մշակույթի վերաբերյալ (որն Էվանսը անվանեց «մինոսյան»՝ առասպելական Մինոս թագավորի անունով), կարևոր նշանակություն ունեցան Կրետե-Միկենյան մշակույթի ուսումնասիրման համար։

1839 - Ծնվել է ամերիկացի բիզնեսմեն, բարերար, մարդկության պատմության առաջին դոլլարատեր-միլիարդատեր, Ռոքֆելեր կլանի հիմնադիր Ջոն Ռոքֆելերը։

1819 - Սանկտ Պետերբուրգում դրվում է Սբ. Իսահակի տաճարի հիմնաքարը:

1777 - Վերմոնտը դառնում է ստրկությունը արգելող առաջին նահանգը։

1709 - Տեղի ունեցավ Պոլտավայի ճակատամարտը, Հյուսիսային պատերազմի ամենամեծ ճակատամարտը:

1654 - Ամերիկա է հասնում Յակոբ Բարսինսոն անունով առաջին հրեան:

1497 - Լիսաբոնից դեպի Հնդկաստան է ուղևորվում Վասկո դա Գամայի գլխավորած արշավախումբը:

մ.թ.ա. 52 - Համարվում է Փարիզի հիմնադրման օրը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         հուլիսի 8, Պատմության այս օրը, Անդրեյ Մյագկով, Սըր Արթուր Ջոն Էվանս

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon