Պատմության այս օրը. հունիսի 15

Օրացույց 15.06.2019   09:30   32

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Տարեց մարդկանց հանդեպ չարաշահումների մասին իրազեկման համաշխարհային օրն է

Քամու համաշխարհային օրն է

ՀՀ պետական խորհրդանիշների օրն է

2006 - Ընդունվեց Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին նոր օրենքը:

2004 - Հայտնաբերվեց Cabir առաջին ցանցային վիրուսը բջջա­յին հեռախոսների համար։

1994 - Թողարկվեց ամերիկյան «Առյուծ արքան» մուլտֆիլմը։ Նկարահանվել է Ուոլտ Դիսնեյի կողմից։ Ուոլտ Դիսնեյի դասական անիմացիոն ֆիլմերի շարքում երեսուներկուերրորդն է:

1990 - ԽՍՀՄ ԳԽ նախագահությունը արտա­կարգ դրություն հայ­տա­րարեց Լեռնային Ղարաբաղում, հարակից շրջան­նե­րում և ՀԽՍՀ Գորիսի շրջանում և խորհրդա-իրանական սահմանի ադրբե­ջա­նա­կան տեղամա­սում:

1983 - Փարիզի Օռլի օդանավակայանում ռումբի պայթյունից զոհվում է 8 մարդ, 60-ը՝ վիրավորվում։ ԱՍԱԼԱ-ի ֆրան­սիա­կան մաս­­նա­ճյու­ղի ղեկավար Վարուժան Կարա­պետ­յանը խոստովանել է, որ ռումբը պետք է պայ­թեր թուր­քական օդա­նավում։

1969 - Ծնվել է գերմանացի դարպասապահ Օլիվեր Կանը։

1963 - Ծնվել է ամերիկացի դերասանուհի Հելեն Հանտը։

1954 - Ծնվել է դերասան, սցենարիստ, պրոդյուսեր, ռեժիսոր, կոմպոզիտոր Ջեյմս Բելուշին։

1954 - Ստեղծվեց Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը` ՈՒԵՖԱ-ն:

1946 - Ծնվել է հույն երգիչ Դեմիս Ռուսոսը։

1943 - Ծնվել է ֆրանսիացի երգիչ Ջոնի Հալիդեյը։

1941 - Ծնվել է ամերիկացի երաժիշտ Հարրի Նիլսոնը։ Նրա երաժշտությունը հնչում է տասնյակ ֆիլմերում՝ «Լավ տղաներ», «Կատաղած շներ», «Կեսգիշերային կովբոյ», «Ֆորեստ Գամփ»։

1935 - Առաջին անգամ ցուցադրվեց Հայֆիլմի նկարահանած առաջին հնչյունային ֆիլմը՝ «Պեպոն»:

1915 - Կ. Պոլսում կախաղան բարձրացվեց Փարամազը, իսկական անուն ազգանունը` Մատթես Սարգիսյան, հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, գրող, Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության անդամ:

1899 - Ծնվել է նկարիչ-արձանագործ Երվանդ Քոչարը։

1843 - Ծնվել է նորվեգացի կոմպոզիտոր Էդվարդ Գրիգը։

1667 - Ժան-Բատիստ Դենին առաջին անգամ արյան բարեհաջող փոխներարկում կատարեց:

1389 - Տեղի ունեցավ Կոսովոյի ճակատամարտը Սերբիայի և Բոսնիայի թագավորությունների միացյալ զորքի և թուրքերի միջև:

1215 - Անգլիայի թագավոր Հովհաննես I Անհողինի կողմից ստորագրված փաստաթուղթ, որը հետագայում դարձել է Մեծ Բրիտանիայի սահմանադրական-օրենսդրական հիմնարար փաստաթղթերից մեկը` ազդելով այլ արևմտյան երկրների իրավական համակարգի կայացման վրա:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Պատմության այս օրը, Դեմիս Ռուսոս, Երվանդ Քոչար, Հարրի Նիլսոն, հունիսի 15

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon