Պատմության այս օրը. օգոստոսի 10

Օրացույց 10.08.2019   09:30   76

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Բիոդիզելի միջազգային օրն է

2009 - Սլովակիայի ածխահանքում տեղի ունեցած պայթյունից զոհվում է քսան մարդ։

1985 - Մայքլ Ջեքսոնը 47,5 միլիոն դոլարով գնում է The Beatles խմբի երգերի բոլոր իրավունքները։ Սա դառնում է Ջեքսոնի ու Փոլ ՄաքՔարթնիի ընկերության վերջը։ ՄաքՔարթնին ինքն էր մտադիր գնել դրանք։

1960 - Ծնվել է իսպանա-ամերիկացի կինոդերասան Անտոնիո Բանդերասը։

Հանդիսատեսին հայտնի է «Զորոյի դիմակը», «Զորոյի լեգենդը», «Տասներեքերորդ զինվորը», «Լրտեսների երեխաները», «Հրապուրանք» և «Սև ոսկին» ֆիլմերից։ Նրա ձայնով է խոսում հանրահայտ «Շրեկ» մուլտֆիլմի Կոշկավոր Կատուն։

1924 - Ծնվել է հայ դերասան, ռեժիսոր և սցենարիստ Երվանդ Մանարյանը։

Նկարահանվել է «Հարսնացուն Հյուսիսից», «Մորգանի խնամին» և մի շարք այլ ֆիլմերում։ Նկարահանել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմեր, ինչպես՝ «Հայկական մանրանկարչություն», «Միքայել Նալբանդյան», «Կառամատույցի կրպակը», «Լույս», «Դեղերի ծնունդը», «Նորից եկավ ամառը» և այլն։

Գրել է սցենարներ «Տժվժիկ», «Տերն ու ծառան», «Սպիտակ ափեր» և այլ ֆիլմերի համար։ Մամուլում հրատարակել է պատմվածքներ և հոդվածներ։

1920 - Փարիզի Սևր արվարձանում կնքվեց հաշտության պայմանագիր։

1876 - Կանադայի Օնտարիո քաղաքից կատարվում է աշխարհի առաջին միջքաղաքային հեռախոսազանգը։ Երկու քաղաքներն իրարից 13 կմ հեռավորության վրա էին գտնվում։

1833 - Չիկագոյի հիմնադրումը։ Այդ ժամանակ այն ոչ թե քաղաք էր, այլ 200-ից քիչ բնակիչ ունեցող Ուինդի Սիթի անունով գյուղ։

1821 - Միսուրին դառնում է ԱՄՆ 24-րդ նահանգը։

1809 - Էկվադորը հայտարարում է Իսպանիայից անկախանալու մասին։ Իսկ իրական անկախություն երկիրը ձեռք է բերում միայն 1822 թվականին։

1793 - Փարիզում տեղի է ունենում Լուվրի թանգարանի պաշտոնական բացումը։

1792 - Ֆրանսիական Մեծ հեղափոխություն։ Տյուիլրի ամրոցի գրոհը, Լյուդովիկոս 16-րդ արքայի ձերբակալությունը։

1539 - Ֆրանսուա I թագավորը լատիներենի փոխարեն երկրում պետական լեզու է դարձնում ֆրանսերենը։

1498 - Անգլիայի արքան հետազոտող Ջոն Կաբոտին Կանադան հայտնագործելու համար 10 ֆունտ պարգև է տալիս։

258 - Սուրբ Լավրենտիոսը Հռոմում խարույկ է բարձրացվում։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Երվանդ Մանարյան, Անտոնիո Բանդերաս, օգոստոսի 10, Պատմության այս օրը

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon