Պատմության այս օրը. օգոստոսի 13

Օրացույց 13.08.2019   09:30   148

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ձախլիկների միջազգային օրն է

2004 - 27-րդ Ամառային Օլիմպիական խաղերի բացումը Աթենքում։

2002 - Հավայան կղզիներում տեղի է ունենում Ռոք՛ն՛ռոլի արքա Էլվիս Փրեսլիի դստեր՝ Լիզա Փրեսլիի ու դերասան Նիկոլաս Քեյջի ամուսնությունը։

1966 - Թունիսում արգելվում են մինի կիսաշրջազգեստները։

1948 - Ծնվել է ամերիկացի սոպրանո Քեթլին Բեթլը։

1943 - Ծնվել է կինոյի և թատրոնի դերասան Ազատ Գասպարյանը։

Ազատ Գասպարյանի մասնակցությամբ հայտնի ֆիլմերն են «Մեր մանկության տանգոն», «Երջանկության մեխանիկան», «Հին օրերի երգը», «Ուրախ ավտոբուս», «Մեր բակը»։

1926 - Ծնվել է կուբացի համայնավար հեղափոխական Ֆիդել Կաստրոն։

1920 - Կարմիր բանակը սկսում է Վարշավայի համար մարտը, որը հայտնի է նաև որպես «Հրաշք Վիսլայում»։

1912 - Ֆրանսիացի բժիշկ Գ․ Օդինը հայտարարեց, որ աշխարհում առաջինը առանձնացրել է քաղցկեղի վիրուսը։

1907 - Նյու Յորքում սկսում են աշխատել առաջին տաքսիները։

1899 - Ծնվել է անգլիացի կինոռեժիսոր և պրոդյուսեր, «Սասպենսի Վարպետ» Ալֆրեդ Հիչքոքը։

Իր կարիերայի 60 տարիների ընթացքում Հիչքոքը նկարահանել է ավելի քան 50 ֆիլմ և կինոմատոգրաֆիայի պատմության ամենաազդեցիկ ռեժիսորներից մեկն է: 

Համաձայն 2007 թ. Բրիտանիայում արված հարցմանը, Հիչքոքը համարվում է Բրիտանիայի լավագույն ռեժիսորը:

Հիչքոքը սիրում էր երևալ իր ֆիլմերում էպիզոդիկ դերերով՝ կամեո, և նկարահանվել է իր վերջին շրջանի գրեթե բոլոր ֆիլմերում։ 

Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում տեղ են գտել Ալֆրեդ Հիչքոքի 5 ֆիլմ՝ «Գլխապտույտ» (դրամա, թրիլլեր, դետեկտիվ, դերերում Ջեյմս Ստյուարտ, Քիմ Նովակ), «Փսիխո» (թրիլլեր, սարսափ, դերերում Ջանեթ Լի, Էնթոնի Պերկինս, Պատրիսիա Հիչքոք), «Հյուսիս-արևմուտքով դեպի հյուսիս» (արկածային, դետեկտիվ, դերերում Քերի Գրանտ, Էվա Մարի Սեյնթ, Ջեյմս Մեյսոն) և «Բակ նայող լուսամուտը» (դետեկտիվ, դերերում Ջեյմս Ստյուարտ, Գրեյս Քելլի)։

250 լավագույն ֆիլմեր (ըստ IMDb վարկածի) ցանկում ռեժիսորներից ամենաշատը Ալֆրեդ Հիչքոքի ֆիլմերն են՝ 9 ֆիլմ՝ «Պարան» (գլխ դերում Ջեյմս Ստյուարտ), «Վատ համբավ», «Բակ նայող լուսամուտը», «Փսիխո», «Հյուսիս-արևմուտքով դեպի հյուսիս», «Գլխապտույտ», «Ռեբեկկա», «Անծանոթները գնացքում», «Սպանության դեպքում հավաքեք M»։

Հիչքոքի «Ռեբեկկա» ֆիլմը (թրիլլեր, դերերում Լոուրենս Օլիվիե, Ջոան Ֆոնտեյն, 1940 թվական) Օսկարի ներկայացվել 11 անվանակարգերում և ստացել է 2 Օսկար՝ Օսկար լավագույն ֆիլմի համար և լավագույն օպերատոր (Ջորջ Բարնս)։

Ալֆրեդ Հիչքոքը կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի կողմից 5 անգամ ներկայացվել է Օսկար լավագույն ռեժիսորի համար մրցանակի՝ «Փսիխո», «Բակ նայող լուսամուտը», «Ռեբեկկա», «Փրկարար նավակ» (ռազմական դրամա, դերերում Թալուլլա Բենկհեդ, Մերի Անդերսոն) և «Կախարդվածը» (դետեկտիվ, դրամա, թրիլլեր, դերերում Գրեգորի Պեկ, Ինգրիդ Բերգման) ֆիլմերի համար։

1899 - Ամերիկացի գյուտարար Ուիլյամ Գրեյը արտոնագրում է ավտոմատ հեռախոսը։

582 - Մորիկը դառնում է Արևելյան Հռոմի կայսր։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ֆիդել Կաստրո, օգոստոսի 13, Քեթլին Բեթլ, Ազատ Գասպարյան, Պատմության այս օրը, Ալֆրեդ Հիչքոք

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon