Պատմության այս օրը. օգոստոսի 15

Օրացույց 15.08.2019   09:40   96

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

2002 - Ամերիկյան «National Airlines» ավիաընկերությունը հայտարարեց սեպտեմբերի 11-ին ուղևորներին խորհրդանշական 1 դոլարով տեղափոխելու որոշման մասին։

1994 - Ֆրանսիա է տեղափոխվում Սուդանում բռնված Կառլոս Շնագայլ մականունով ժամանակի ամենահայտնի ահաբեկիչ Իլյիչ Ռամիրես Սանչեսը։

1990 - Ծնվել է ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը։

Առաջին լուրջ դերը ստացել է «Բիլ Էնգվալի շոուում» (2007–2009), այնուհետև նկարահանվել է «Այրվող տափաստանը» (2008) և «Ձմեռային ոսկոր» (2010) ֆիլմերում, ընդ որում՝ վերջինի համար լավագույն դերասանուհու անվանակարգում առաջադրվել է Օսկարի, Ոսկե Գլոբուսի, Սեթըլայթի, անկախ ոգու և հեռուստադերասանների միության մրցանակի։ 

Լոուրենսի մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերից է «Հույսի շողերի հավաքածուն» (2012) ֆիլմը, որի համար հաղթել է հեռուստադերասանների միության, Սեթըլայթի, անկախ ոգու, Ոսկե գլոբուս և Օսկար մրցանակ՝ լավագույն դերասանուհու անվանակարգում՝ դառնալով տվյալ անվանակարգի երկրորդ ամենաերիտասարդ դերասանուհին (22 տարեկան)։

Լոուրենսի մասնակցությամբ այլ հայտնի ֆիլմերից են նաև «Իքս-մարդիկ: Առաջին դաս», «Քաղցած խաղեր», «Խաբեություն ամերիկյան ձևով», «Սերենա», «Ջոյ», «Ուղևորները» և այլն։ 

Ջեննիֆերը համարվում է 2010-ականների սեքս սիմվոլներից մեկը։

1984 - Թուրքիայում Քրդական բանվորական կուսակցությունը սկսում է զինված հարձակումներ երկրի ուժային կառույցների վրա:

1975 - Բանգլադեշում տեղի ունեցած զինված հեղաշրջման ժամանակ իր ընտանիքի անդամների հետ միասին սպանվում է երկրի նախագահ Մուջիբուր Ռահմանը: 

1974 - Հարավային Կորեայի նախագահ Փաք Չոն-հիի (անգլ.) վրա կատարված մահափորձի ժամանակ սպանվում է երկրի առաջին տիկին Յուք Յան-սուն (Yuk Young-soo)։

1972 - Ծնվել է ամերիկացի դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր Բեն Աֆլեքը։

«Օսկար» մրցանակի կրկնակի դափնեկիր է՝ «Հանճար Ուիլ Հասթինգսը» ֆիլմի սցենարի (Մեթ Դեյմոնի հետ համատեղ) և ««Արգո» գործողությունը» ֆիլմի (Ջորջ Քլունիի և Գրանտ Հեսլովի հետ համատեղ) համար։

Նկարահանվել է «Արմագեդոն», «Սիրահարված Շեքսպիրը», «Պեռլ Հարբոր», «Կորածը», «Գիշերվա օրենքը» և մի շարք այլ ֆիլմերում։

1971 - ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնը հայտարարում է դոլարը ոսկով ապահովելը դադարեցնելու որոշման մասին: 

1969 - Սկսվեց Վուդստոկյան փառատոնը, ամենանշանավոր ռոք փառատոններից մեկը։

1963 - Շոտլանդիայում Հենրի Բարնեթը դառնում է կախաղան հանված վերջին դատապարտյալը: 

1948 - Կորեան 38-րդ զուգահեռականով բաժանվում է երկու մասերի՝ Հարավային և Հյուսիսային Կորեաների:

Սառը պատերազմի ժամանակներից Հարավային և Հյուսիսային Կորեաների միջև կոնֆլիկտը (1950 թվականի հունիսի 25-ից 1953 թվականի հուլիսի 27-ը ) հաճախ որակվում էր որպես ԱՄՆ-ի, իր դաշնակիցների և Չինական Ժողիվրդական Հանրապետության ու ԽՍՀՄ-ի միջև պատերազմի հետևանք։ Հյուսիսային կոալիցիայի մեջ էին մտնում Հյուսիսային Կորեան և իր զինված զորքերը, չինական բանակը (քանի որ պաշտոնապես համարվում էր, որ Չինական Ժողովրդական Հանրապետությունը կոնֆլիկտի մեջ չէր մասնակցում, չինական կանոնավոր զորքերը կազմում էին այսպես ասած «Չինական ազգային կամավորներ» միությունը), ԽՍՀՄ, որը նույնպես պաշտոնապես չէր մասնակցում պատերազմին, բայց մեծամասամբ իր վրա էր վերցրել դրա ֆինանսավորումը, ինչպես նաև չինական զորքերի մատակարարումը։

1945 թվականի օգոստոսի 10-ին, Ճապոնիայի մոտակա կապիտուլյացիայի հետ կապված, ԱՄՆ-ն և ԽՍՀՄ-ը պայմանավորվեցին Կորեան բաժանել 38 հորիզոնականների. ենթադրվում էր, որ հյուսիսային ճապոնական զորքերը կհանձնվեն Կարմիր բանակին, իսկ հարավային զորքերը՝ ԱՄՆ-ին: Այդ կերպ թերակղզին բաժանվեց սովետական և ամերիկյան մասերի: Ենթադրվում էր, որ այդպիսի բաժանումը ժամանակավոր է:

1945 դեկտեմբերին ԱՄՆ-ն և ԽՍՀՄ-ը համաձայնագիր կնքեցին երկրի ժամանակավոր կառավարման մասին: Հարավային և հյուսիսային շրջաններում կազմավորվեցին կառավարական մարմիններ: Թերակղզու ամերիկյան շրջանում ՄԱԿ-ի նախաձեռնություն անց կացվեցին ընտրություններ, որի արդյունքում ընտրվեց Լի Սին Մանի գլխավորած կուսակցությունը: Ձախ կուսակցությունները բոյկոտեց ընտրությունները: Հյուսիսում խորհրդային զորքերը իշխանությունը հանձնեցին կոմունիստական կառավարությունը՝ Կիմ Իր Սենի գլխավորությամբ: Հակահիտլերյան կոալիցիայի երկրները ենթադրում էին, որ որոշ ժամանակ անց Կորեան պետք է վերամիավորվի, սակայն ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև սկիզբ առած սառը պատերազմի պայմաններում նրանք չկարողացան պայմանավորվել այդ միավորման շուրջ, այդ իսկ պատճառով 1947 թվականին ՄԱԿ-ը ԱՄՆ-ի նախագահ Թրումենի փոխանցմամբ առանց որևէ պայմանագրերի և ռեֆերենդումի իր վրա վերցրեց Կորեայի ապագայի հարցը:

Ինչպես Հարավային Կորեայի նախագահ Լի Սին Մանը, այնպես էլ Հյուսիսային Կորեայի Աշխատանքային կուսակցութան գերագույն քարտուղար Կիմ Իր Սենը չէին թաքցնում թերակղզին իրենց կառավարության տակ վերցնելու իրենց նպատակները: 1948 թվականին ընդունված սահմանադրությամբ կորեական 2 երկրներն էլ հայտարարեցին, որ երկու կառավարությունների նպատակն էլ իր իշխանությունը ողջ թերակղզում ծավալելն է: Հյուսիսային Կորեայի սահմանադրության համաձայն՝ երկրի մայրաքաղաք էր համարվում Սեուլը, իսկ Փխենյան պաշտոնապես համարվում էր երկրի ժամանակավոր մայրաքաղաքը, որտեղ երկրի գլխավոր մարմինները հաստատված էին մինչև Սեուլի ազատագրումը: Ընդ որում 1949 թվականին սովետական և ամերիկյան զորքերը դուրս բերվեցին Կորեայի տարածքից:

1947 - Բրիտանական գաղութ Հնդկաստանը բաժանվում է երկու մասերի՝ բուն Հնդկաստան և Պակիստան: 

1939 - Լոս Անջելեսում տեղի է ունենում «Օզի կախարդը» ֆիլմի առաջին ցուցադրությունը:

1936 - Իսպանիայի ձախերը մահապատժի ենթարկեցին 733 հոգևորականների։

1935 - Սվաստիկայով դրոշը Գերմանիայում հաստատվում է որպես պետական։

1914 - Պանամայի ջրանցքով անցնում է առաջին նավը: 

1908 - Պրուսիայում կանանց թույլ տրվեց ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություններ։

1896 - Ծնվել է ԽՍՀՄ դերասանուհի Ֆաինա Ռանևսկայան։

  • Եթե դու ունես մի մարդ, ում կարող ես պատմել երազներդ, ուրեմն՝ իրավունք չունես քեզ միայնակ համարելու:
  • Գիտե՞ք, թե ինչ է նշանակում` նկարահանվել ֆիլմում. պատկերացրեք, որ դուք լոգանք եք ընդունում, և հենց այդ պահին ձեր լոգարան էքսկուրսիա են բերում:
  • Միայնությունն այն է, երբ տանը հեռախոս կա, բայց զանգահարում է զարթուցիչը:
  • Եթե մարդը քեզ վատություն է արել, կոնֆետ տուր նրան, նա քեզ վատություն` դու նրան կոնֆետ... Ու այդպես շարունակ, մինչև այդ փուչ արարածի մոտ շաքարային դիաբետ զարգանա:
  • Իսկական տղամարդը նա է, ով հստակ հիշում է կնոջ ծննդյան օրը և երբեք չգիտի նրա տարիքը: Տղամարդը, ով չի հիշում կնոջ ծննդյան օրը, բայց հստակ գիտի նրա տարիքը` նրա ամուսինն է:
  • Երբեք չեմ հասկացել` մարդիկ ամաչում են աղքատությունից և չեն ամաչում հարստությունից:
  • Ես չեմ ընդունում «խաղալ» արտահայտությունը: Խաղալ կարելի է թղթախաղ, ձիասպորտ, շաշկի: Իսկ բեմում ապրե՛լ է պետք:
  • Նույնիսկ սիրամարգի ամենագեղեցիկ պոչի տակ թաքնված է ամենահասարակ հավի հետույք: Այնպես որ՝ քչացրեք պաթոսը, պարոնա՛յք:
  • Գեր կին չկա, կա փոքր հագուստ: 
  • Տաղանդը անինքնավստահությունն է և տանջալից դժգոհությունն ինքդ քեզանից ու քո թերություններից, ինչը ես երբեք չեմ նկատել միջակության մոտ:
  • Չորրորդ անգամ եմ դիտում այս ֆիլմը և պետք է ասեմ, որ դերասաններն այս անգամ անթերի էին խաղում: 
  • Կյանքն անցնում է ու չի խոնարհվում՝ նեղացած հարևանուհու պես:
  • Այն կենդանիներին, որոնցից քիչ է մնացել, ընդգրկել են Կարմիր գրքում, իսկ որոնք դեռ շատ են` Համեղ և առողջ սննդի մասին գրքում:
  • Երբ հիվանդը շատ է ուզում ապրել, բժիշկներն անզոր են: 
  • Ես վաղուց արդեն ոչինչ չեմ կարդում: Ու անընդհատ վերընթերցում եմ Պուշկինին, Պուշկինին, Պուշկինին... Նույնիսկ երազումս տեսա մի անգամ, որ նա ներս է մտնում և ասում. «Ոնց ես դու ինձ, պառա՛վ, զզվեցրել»:
  • Նկարահանվել վատ ֆիլմում՝ նույնն է, թե՝ թքել հավերժության մեջ: 
  • Զարմանալի է․ երբ 20 տարեկան էի, մտածում էի միայն սիրո մասին: Իսկ հիմա սիրում եմ միայն մտածել:
  • Կանայք տղամարդկանցից ավելի երկար են ապրում, որովհետև միշտ ուշանում են:
  • Բժշկությունն առաջընթաց է ապրում, բա իհա՜րկե... Ջահել ժամանակ բժշկի մոտ ամեն անգամ ստիպված էի հանվել, իսկ հիմա բավական է միայն լեզուս ցույց տամ:
  • Կյանքը չափազանց կարճ է, որպեսզի այն ծախսես դիետաների, ժլատ տղամարդկանց և վատ տրամադրության վրա:
  • Առողջությունը այն է, երբ ամեն օր ինչ-որ մի նոր տեղ է ցավում:
  • Իմ ծեր գլխում երկու, առավելագույնը՝ երեք միտք է մնացել, բայց երբեմն դրանք այնպիսի իրարանցում են առաջացնում, որ թվում է, թե հազարավոր են: 
  • Ընտանիքը փոխարինում է ամեն ինչին: Ուստի՝ մինչև այն կազմելը արժե մտածել․ ի՞նչն է քեզ համար առավել կարևոր՝ ամեն ի՞նչը, թե՞ ընտանիքը:
  • Երբ թոշակի անցնեմ, բացարձակապես ոչինչ չեմ անելու: Առաջին ամիսներին պարզապես կնստեմ ճոճաթոռին: Իսկ հետո՞: Հետո կսկսեմ ճոճվել:
  • Ուզում եք իմանալ, թե ո՞ր կանայք են առավել հավատարիմ՝ սևահերնե՞րը թե՞ շիկահերները: Միանշանա՛կ՝ ճերմակահերները:

1878 - Ծնվել է արևմտահայ բանաստեղծ Սիամանթոն։

Եվ մաքրաթև երազիս հետ մինակ էի, հովիտներուն մեջ հայրենի,
Քայլերս էին թէթև, ինչպես քայլերը խարտիշագեղ եղնիկին,
Եվ զվարթությամբ կը վազեի, կապույտեն և օրերեն բոլորովին գինով,
Աչքերս ոսկիով և հույսով` և աստվածներով լեցուն...
 
Եվ ահա բարեբեր Ամառն իր պտուղները զամբյուղ առ զամբյուղ,
Մեր պարտեզին ծառերեն դեպի հողը և դեպի զիս կ'ընծայեր,
Եվ ես լռությամբ` գեղուղեշ ուռիին ներդաշնակ հասակեն,
Երգերս ստեղծելու համար խորհրդավոր սրինգիս ճյուղը կը կտրեի...
 
Կ'երգեի... Ադամանդյա առվակն և թռչուններն հայրենագեղ,
Աստվածային աղբյուրներուն հստակահոս մեղեդիներն անդադրում,
Եվ առավոտյան զեփյուռը, քրոջական գորովներու այնչափ նման,
Այս բոլորն իմ երջանիկ երգերուս թոթովումին կը ձայնակցեին...
 
Այս գիշեր երազիս մեջ, ձեռքս առի զքեզ, ո՜վ քաղցրախոս Սրինգ,
Շրթունքներս զքեզ ճանչցան` ինչպես համբույր մը հին օրերու,
Բայց շունչս` հիշատակներու զարթնումեն, հանկարծորեն մեռավ,
Եվ երգիս տեղ` շիթ առ շիթ , շիթ առ շիթ, արցունքներս էին, որ ինկան վար...

1877 - Գյուտարար Թոմաս Էդիսոնն առաջին անգամ առաջարկեց հեռախոսով դիմելու համար գործածել Hello բառը:

Էդիսոնն ամերիկացի գիտնական է, խոշորագույն գյուտարարներից, արտոնագրել է ավելի քան 1000 գյուտ, այդ թվում՝ էլեկտրական լամպը, ձայնագրիչը, կառուցել է աշխարհի առաջին ջերմաէլեկտրակայանը։

Թոմաս Էդիսոնի ամենահայտնի գյուտերից մեկը դարձավ աշխարհում առաջին՝ ձայնի գրանցման և վերարտադրման սարքը՝ ձայնագրիչը (ֆոնոգրաֆ), որը նա ստեղծեց 1877 թվականին։ Նրա այդ հայտնագործությանն է պարտական հետագա ողջ տեսաբանությունը, որն ընդգրկում է սկավառակային ձայնա-տեսագրությունը, կինոն և հեռուստատեսությունը։

Էդիսոնը մեծ եռանդով զբաղվում էր էլեկտրական լամպի կատարելագործմամբ։ Նա ստեղծեց արտամղած օդով անոթում զոդված շիկացման թելիկով լամպ, որը ժամանակակից լամպի նախատիպն է։ Դրան հաջորդեց հսկայական հեղափոխությունը, երբ նա հայտնագործեց, որ լամպի թելիկի համար ամենահարմար նյութը վոլֆրամն է։

Էդիսոնի պատվին է իր անունը կրում 1909թ. հայտնաբերված (742) Էդիսոնա աստերոիդը:

1835 - Արտանագրվեց թմբուկով աշխատող լվացքի մեքենան։

1795 - Ֆրանսիայում շրջանառության մեջ մտավ նոր տարադրամ՝ ֆրանկը։

1769 - Ծնվել է ֆրանսիացի զորավար, քաղաքական գործիչ Նապոլեոն Բոնապարտը։ 

1537 - Հիմնադրվեց Պարագվայի մայրաքաղաք Ասունսյոնը։

1534 - Փարիզում ստեղծվեց Ճիզվիտների կաթոլիկ միությունը։

1461 - Թուրք-օսմանները գրավեցին Տրապիզոնի կայսրության մայրաքաղաք Տրապիզոնը։

1248 - Դրվում է Քյոլնի տաճարի հիմնաքարը:

1185 - Թամար թագուհին օրհնում է Վարձիա քարանձավային քաղաքը։

1096 - Սկսվեց Առաջին խաչակրաց արշավանքը, Հռոմի Պապի կողմից օրհնված խաչակիրները Իտալիայից և Ֆրանսիայից ճամփա ընկան Կոստանդնուպոլիս:

718 - Ավարտվում է Կոստանդնուպոլսի պաշարումը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Նապոլեոն Բոնապարտ, Բեն Աֆլեք, օգոստոսի 15, Ջենիֆեր Լոուրենս, Պատմության այս օրը, Ֆաինա Ռանևսկայա, Սիամանթո

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon