Պատմության այս օրը. օգոստոսի 17

Օրացույց 17.08.2019   09:30   93

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

2008 - Ամերիկացի լողորդ Մայքլ Ֆելփսը դառնում է մեկ օլիմպիական խաղերի ժամանակ ութ ոսկե մեդալ շահած առաջին մարդը:

1999 - Թուրքիայի Իզմիթ քաղաքի երկրաշարժից զոհվում է ավելի քան 17000 մարդ։

1998 - ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը մեծ ժյուրիին ցուցմունք տվեց իր և Մոնիկա Լևինսկու հետ հարաբերությունների մասին։

1988 - Ավիավթարից զոհվում են Պակիստանի նախագահ Մուհամադ Զիա-ուլ-Հաքը և Միացյալ Նահանգների դեսպան Առնոլդ Ռաֆելը։

1974 - Հավանայում բացվեց սիրողական բռնցքամարտի աշխարհի առաջին առաջնությունը։

1970 - Տիեզերք ուղարկվեց «Վեներա-7» տիեզերանավը։ Այն առաջին ապարատն էր, որ այլ մոլորակից Երկիր ուղարկեց տեղեկություններ:

1964 - Բրյուս Լին ամուսնացավ Լինդա Կեդուելի հետ։

1962 - Բեռլինյան պատի առաջին զոհը. Արևելյան Գերմանիայի սահմանապահները գնդակահարում են դեպի Արևմտյան Բեռլին փախչել փորձող տասնութ տարեկան Փեթեր Ֆեխթերին:

1960 - Ծնվել է ամերիկացի դերասան և ռեժիսոր Շոն Փենը։ 

Իր կինոկարիերան սկսել է հեռուստասերիալներում նկարահանվելով։ 

1991 թվականին Փենը հանդես է գալիս որպես ռեժիսոր՝ իր իսկ սցենարի հիման վրա նկարահանելով «Վազող հնդկացի» ֆիլմը։

1995 թվականին նա Սյուզան Սարանդոնի հետ խաղում է Թիմ Ռոբբինսի «Մեռյալն է գալիս» դրամայում, և այդ դերի համար արժանանում է «Օսկար» մրցանակի։

Նրա ռեժիսորական հաջորդ ֆիլմը եղել է «Դիրքապահը խաչմերուկում»-ը, որում գլխավոր դերը կատարել է Ջեք Նիկոլսոնը: 

1997 թվականին Փենը Կաննի կինոփառատոնում մրցանակ է ստանում լավագույն դերասան անվանակարգում Նիկ Կասսավետեսի «Նա հիասքանչ է» ֆիլմում խաղացած դերի համար։ Այդ ֆիլմում նրա հետ խաղում էին կինը՝ Ռոբին Ռայթը, և Ջեն Տրավոլտան։

1999 թվականին Փենը ստանում է երկրորդ «Օսկարը» Վուդի Ալենի «Քաղցր և զզվելի» ֆիլմի դերի համար։ 

2003 թվականին Վենետիկյան կինոփառատոնի Վոլպի գավաթ մրցանակն է ստանում տղամարդու լավագույն դեր անվանակարգում՝ «21 գրամ» ֆիլմում խաղացած դերի համար։ 

Նա իր կինոկարիերայի ընթացքում 54 տարբեր կինոմրցանակ է ստացել։ Խաղացել է մոտ 50 ֆիլմում, 8-ական ֆիլմերի ռեժիսոր և պրոդյուսեր է, 4 ֆիլմի սցենարի հեղինակ։

Շոն Փենի մասնակցությամբ հայտնի ֆիլմերն են «Խորհրդավոր գետը», «Հարվի միլք», «Կենաց ծառը»։

1950 - Կորեական պատերազմ. Հյուսիսային Կորեայի բանակայինները գնդակահարում են գերեվարված 41 ամերիկացիների:

1950 - Ինդոնեզիայի Միացյալ Նահանգները դարձավ ունիտար պետություն՝ Ինդոնեզիայի Հանրապետություն։

1945 - Ինդոնեզիան անկախացավ Նիդեռլանդներից։

1943 - Ծնվել է ամերիկացի դերասան, ռեժիսոր և դրամատուրգ Ռոբերտ Դե Նիրոն։

Նկարահանվել է 80-ից ավելի ֆիլմերում։ Հայտնի ռեժիսոր Մարտին Սկորսեզեի սիրված դերասանն է ու խաղացել է նրա շատ ֆիլմերում։

Առավել նշանավոր ֆիլմերն են՝ «Կնքահայրը 2», «Տաքսու վարորդը», «Վերջին մագնատը», «Եղնիկների որսորդը», «Կատաղած ցուլ», «Խոստովանության գաղտնիքները», «Մի անգամ Ամերիկայում», «Անձեռնմխելիները», «Անգելի սիրտը», «Մենք հրեշտակներ չենք», «Փառավոր տղաներ», «Արթնացում», «Վախի հրվանդանը», «Գիշեր և քաղաք», «Կատաղած շունը և Գլորիան», «Բրոնքսյան պատմություն», «Կազինո», «Ծանոթություն ծնողների հետ», «Ծանոթություն Ֆաքերների հետ», «Ծանոթություն Ֆաքերների հետ 2»:

1928 - Մոսկվայում բացվեց «Դինամո» մարզադաշտը:

1908 - Փարիզում տեղի է ունենում Էմիլ Քոլի ստեղծած «Ֆանտասմագորիա» անունով առաջին անիմացիոն ֆիլմի ցուցադրությունը:

1903 - Հունգարացի Ժոզեֆ Պուլիտցերը կազմեց կտակ, համաձայն որի հետագայում սահմանվեց Պուլիտցերյան մրցանակը։

1896 - Բրիջեթ Դրիսքոլը դարձավ ավտովթարից պատմության առաջին զոհը։

1827 - Օշականի ճակատամարտը:

1668 - Անատոլիայում տեղի ունեցած երկրաշարժից զոհվում է 8000 մարդ։

1502 - Քրիստափոր Կոլումբոսը Հոնդուրասը հայտարարեց Իսպանիայի սեփականություն։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Շոն Փեն, օգոստոսի 17, Պատմության այս օրը, Ռոբերտ դե Նիրո

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon