Պատմության այս օրը. օգոստոսի 2

Օրացույց 02.08.2019   09:30   156

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

1996 - Ռուսաստանում վերջին անգամ կիրառվում է մահապատիժը։ Գնդակահարվում է 11 դեռահասների սպանության համար մեղադրվող Սերգեյ Գոլովկինը։

1990 - Իրաքյան զորքերը ներխուժեցին Քուվեյթ։

1987 - Ծնվել է ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը։

1981 - Սկսվում են Ջոն Լենոնին սպանող Մարկ Դեվիդ Չապմենի գործով լսումները։

1934 - Ադոլֆ Հիտլերը հայտարարվում է Գերմանիայի ֆյուրեր։

1932 - Ծնվել է անգլիացի դերասան Պիտեր Օ'Տուլը։

Պատմության մեջ ամենաշատը «Օսկարի» առաջադրված դերասաններից է (8 անգամ), և ոչ մի անգամ չի ստացել մրցանակը՝ տարբեր տարիներին այն զիջելով Գրեգորի Պեկին, Մառլոն Բրանդոյին, Ռոբերտ դե Նիրոյին և ուրիշներին։

2003 թվականին Կինոարվեստի ամերիկյան ինստիտուտը կինոյում ունեցած մեծ ներդրումի համար վերջապես մրցանակի է արժանացնում Օ՛Տուլին։ Վերջինս սկզբում հրաժարվում է մրցանակից, բայց վերջին պահին փոխում է որոշումն ու ներկայանում մրցանակաբաշխությանը։

Օ՛Տուլին համաշխարհային փառք են բերել «Լոուրենս Արաբացին» ֆիլմը, որտեղ նա խաղում է Լոուրենսի դերը և Օդրի Հեփբերնի հետ «Ինչպես գողանալ միլիոն» ֆիլմերը։
Երկու անգամ «Օսկարի» է առաջադրվել Հենրիխ 8-րդի դերը խաղալու համար՝ «Բեկետ» և «Առյուծը ձմռանը» ֆիլմերում։

Օ՛Տուլի մասնակցությամբ մյուս հայտնի ֆիլմերն են «Կալիգուլա», «Իմ ամենալավ տարին», «Աճպարարը», «Գեներալների գիշերը»։

1909 - ԱՄՆ-ի զինված ուժեր է ընդունվում Ռայթ եղբայրների կառուցած առաջին ռազմական ինքնաթիռը։

1906 - Պորտուգալիայում ստեղծվում է «Պորտու» ֆուտբոլային ակումբը։

1858 - Հյուսիսային Ամերիկայում առանձին գաղութ է ստեղծվում՝ Բրիտանական Կոլումբիան։

1851 - Ծնվել է ՀԲԸՄ առաջին նախագահը Պողոս Նուբար Փաշան։

1812 - Օդեսայում ժանտախտի համաճարակ է սկսվում, որից մահանում է քաղաքի ամեն 9-րդ բնակիչը։

1790 - ԱՄՆ-ում անց է կացվում առաջին մարդահամարը։

1100 - Խորհրդավոր պայմաններում որսի ժամանակ զոհվում է Անգլիայի արքա Վիլհելմ 2-րդ Կարմրահերը։ Վարկած կա, որ նրան սպանել է սեփական եղբայրը՝ Անգլիայի ապագա արքա Հենրիխ 1-ինը։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         օգոստոսի 2, Յուրա Մովսիսյան, Պողոս Նուբար Փաշա, Պատմության այս օրը

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon