Պատմության այս օրը. օգոստոսի 20

Օրացույց 20.08.2019   09:40   105

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

2002 - «Ջեներալ Մոթորս» կորպորացիան հայտարարեց 700 հազար ավտոմեքենայների հետ կանչման մասին. 2000 թվականին թողարկած «Շևրոլե» և GMC պիկապներում ու միկրոավտոբուսներում հայտնաբերվել են անվտանգության բարձիկների անսարքություններ։

1998 - Ի պատասխան Աֆրիկայում ամերիկյան դեսպանատան դեմ կատարված ահաբեկչության, ԱՄՆ ռազմածովային ուժերը թևավոր հրթիռներով հարվածում են Սուդանում և Աֆղանստանում ահաբեկիչների ենթադրյալ օբյեկներին։ 

1998 - Կանադայի Գերագույն դատարանը որոշում ընդունեց, ըստ որի Քվեբեկը չի կարող միակողմանիորեն որոշել Կանադայի կազմից դուրս գալ։ 

1991 - Էստոնիան անկախացավ ԽՍՀՄ-ից։

1988 - Պաշտոնապես ավարտվեց Իրանա-իրաքյան պատերազմը:

1980 - Իտալացի լեռնագնաց Ռայնհոլդ Մասներն առաջին անգամ միայնակ հասավ Էվերեստի գագաթը՝ առանց թթվածնային դիմակ օգտագործելու։

1977 - ԱՄՆ-ում տիեզերք ուղարկեցին Voyager 2 տիեզերանավը՝ Արեգակնային համակարգության հեռավոր մոլորակներն ուսումնասիրելու նպատակով։

1975 - ՆԱՍԱ-ն դեպի մարս ուղարկեց «Վիկինգ» տիեզերակայանը։

1969 - The Beatles-ի անդամները վերջին անգամ ամբողջական կազմով հանդիպեցին ձայնագրման ստուդիայում՝ ավարտելով «Abbey Road» ալբոմի աշխատանքները։ Վերջին երգը, որի վրա նրանք միասին աշխատեցին եղավ «I Want You (She’s So Heavy)» երգն էր։

1968 - Վարշավյան դաշինքի երկրների բանակը մտնում է Չեխոսլովակիա:

1960 - Երկիր վերադարձան տիեզերք ուղարկված առաջին կենդանի արարածները՝ Բելկա և Ստրելկա շնիկները։

1960 - Սենեգալը անկախացավ Ֆրանսիայից։

1953 - Խորհրդային Միությունը հայտարարեց ջրածնային ռումբի բարեհաջող փորձարկման մասին։

1945 - ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը վավերացրեց ՄԱԿ-ի կանոնադրությունը։

1940 - Մեխիկոյում մահացու վիրավորվեց Լև Տրոցկին։ Հաջորդ օրը նա մահացավ։

1925 - Բացվում է Հռոմի մետրոյի առաջին գիծը:

1916 - Ավստրիական ապակոդավորողները 38 ժամվա ընթացքում կոտրեցին իտալական բանակի նոր կոդը։

1912 - Թոմաս Էդիսոնն արտոնագրեց ֆոնոգրաֆն ու էլեկտրամարտկոցը։

1897 - Ռոնալդ Ռոսը հայտաբերում է մալարիայի հարուցիչը։

1896 - Արտոնագրվեց սկավառակով հեռախոսը։ 

1876 - Հայերի կոտորած Թուրքիայում։

1868 - ԱՄՆ-ում պաշտոնապես հայտարարվեց Հյուսիս-Հարավ պատերազմի ավարտը։

1857 - Սկանդալ «Չարի ծաղիկները» հրատարակության առիթով. Բոդլերին տուգանեցին «հասարակական բարոյականությունն անարգելու» համար։

1852 - Էրի լճում այլ շոգենավի բախվելու հետևանքով խորտակցվեց «Atlantic» (ԱՄՆ) շոգենավը. Զոհվեցին ավելի քան 250 ուղևորներ։

1828 - Փարիզի Թագավորական երաժշտական ակադեմիայում տեղի կայացավ իտալացի երգահան Ջոակինո Ռոսսինիի Կոմս Օրի կոմիկական օպերայի պրեմիերան։

636 - Ավարտվեց Յարմուք գետի ճակատամարտը մուսուլման արաբների և Բյուզանդական կայսրության միջև:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Պատմության այս օրը, օգոստոսի 20

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon