Պատմության այս օրը. օգոստոսի 21

Օրացույց 21.08.2019   09:40   101

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

2006 - Սկսվեց բջջային սարքավորումների համար նախատեսված նոր դոմենների գրանցումը՝ ընդհանուր օգտագործման «կետ(.)mobi անվամբ։

2002 - Արիզոնա նահանգի հյուսիսում գտնվող անապատում բարեհաջող անցկացվեցին «Spirit» մարսագնացի փորձարկումները։.

1993 - Անհայտ պատճառներով կորավ Mars Observer տիեզերանավը։

1991 - Լատվիան հայտարարում է Խորհրդային Միությունից անկախանալու մասին:

1967 - Ծնվել է ամերիկահայ ռոք երաժիշտ, System of A Down խմբի հիմնադիր Սերժ Թանկյանը։

Ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան Սերժ Թանկյանը ծնվել է 1967 թվականի օգոստոսի 21-ին Բեյրութում:

Լոս Անջելոսում ընդունվել է հայկական Rose and Alex Pilibosi դպրոցը, հետագայում ուսումը շարունակում է մարքեթինգի բնագավառում։ 90-ական թվականների սկզբին հանդիպում է Դարոն Մալաքյանի հետ, որի հետ էլ որոշում են նոր ռոք խումբ ստեղծել՝ System of A Down։ Սերժն ունի իր սեփական ձայնագրման ստուդիան, որը կոչվում է Serjical Strike: Թանկյանը հանդես է գալիս անարդարությունն ու դաժանությունը դատապարտող բազմաթիվ ելույթներով։

Նա համագործակցելով Տոմ Մորելլոյի հետ՝ ստեղծել է Axis Of Justice կազմակերպությունը, որի նպատակն է աջակցել երիտասարդներին պաշտպանելու իրենց իրավունքները քաղաքականության ոլորտում։ Նրանք կազմակերպել են բազմաթիվ բարեգործական արշավներ։ Նրանք նաև մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի ստիպեն Միացյալ Նահանգներին և Թուրքիային ճանաչել և ընդունել Հայոց Ցեղասպանությունը։

Թանկյանը ճանաչվել է աշխարհի 26-րդ լավագույն մեթալ վոկալիստ։ Որպես մենակատար, SOAD-ի գործունեության ընդմիջման ժամանակ ձայնագրել է «Elect The Dead» և «Imperfect Harmonies» ալբոմը։ 2010 թվականի նոյեմբերին հայտարարեց System of a Down-ի վերամիավորման մասին։

2013 թ. հունիսի 25-ին թողարկվեց Սերժ Թանկյանի չորրորդ, դասական ժանրով ալբոմը՝ Orca Symphony No. 1:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Սերժ Թանկյանը ներկայացրեց իր նոր երգը: Այն կոչվում է «100 Years» (100 տարի):

1962 - Տեղի ունեցավ «Տժվժիկ» հայկական ֆիլմի պրեմիերան, նկարահանված Ատրպետի պատմվածքի հիման վրա:

«Տժվժիկ» կինոնկարը «Հայֆիլմ» կինոստուդիայի նկարահանած կարճամետրաժ ֆիլմ է։ Տևողությունը 21 րոպե է (սև-սպիտակ)։ Առաջին անգամ ցուցադրվել է 1962 թվականի օգոստոսի 21-ին։ Ֆիլմի սցենարը գրվել է Ատրպետի համանուն պատմվածքի հիման վրա։

Սցենարի հեղինակը Երվանդ Մանարյանն է, բեմադրող ռեժիսորը՝ Արման Մանարյանը։ Գլխավոր դերերում նկարահանվել են Հրաչյա Ներսիսյանը, Ցոլակ Ամերիկյանը և Արման Կոթիկյանը։

Ֆիլմի սյուժեն հետևյալն է. Նիկողոս աղան կովի լյարդ է գնում Ներսես աղբարի համար՝ բարեգործություն անելով վերջինիս ընտանիքին։ Հետագայում նա ամեն առիթով պատմում է իր այդ մեծահոգի արարքի մասին։ Իսկ թե ինչպես է պատասխանում նրան Ներսես աղբարը, կարող եք իմանալ ֆիլմը դիտելուց հետո:

1959 - Հավային դարձավ ԱՄՆ-ի 50-րդ նահանգը։

1957 - ԽՍՀՄ-ում Սերգեյ Կորոլյովի ղեկավարությամբ թողարկվեց առաջին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը` «Ռ-7»:

1911 - Լուվրից Մոնա Լիզա կտավի գողության փորձ կատարվեց։

1888 - Ամերիկացի Ուիլյամ Բերոուզն արտոնագրում է գումարումներ կատարող առաջին մեքենան:

1770 - Ջեյմս Կուկը հայտարարեց Ավստրալիան բրիտանական տարածք և անվանեց այն Նոր Հարավային Ուելս։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Սերժ Թանկյան, օգոստոսի 21, Պատմության այս օրը

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon