Պատմության այս օրը. օգոստոսի 22

Օրացույց 22.08.2019   09:40   113

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

2012 - Ռուսաստանը պաշտոնապես ընդունվեց Առևտրի համաշխարհային կազմակարպության մեջ։

2006 - Անձրևային ամպերի վերևով թռչելիս ռուսական ավիաընկերության Տու 154-ը վթարի է ենթարկվում Ուկրաինայի արևելքում, զոհվում են բոլոր 170 ուղևորներն ու անձնակազմի անդամները։

2002 - Թաիլանդի իշխանություններն արգելեցին փղերին օգտագործել որպես քաղաքային փողոցներում տեղաշարժվելու միջոց։ 

1993 - Արցախյան ազատամարտի հայկական զինված ուժերի կազմում կռվող Օսական ջոկատը ազատագրեց Ֆիզուլի քաղաքը։

Оսական ջոկատը հայկական կողմից Արցախյան պատերազմում մասնակցած ռազմական կազմավորում է, որի անդամները ազգությամբ հիմնականում օսեր էին։ Օսետինները եկել են Արցախ 1992 թվականին, ջոկատը կազմված էր 36 հոգուց` 3 հայ, 1 կաբարդին, 1 ռուս, 1 թաթար, 30 օսետին: Բոլորը զոհվել են, բացի 7-ից:

Ջոկատը գլխավորում էր մայոր, Արցախյան պատերազմի հերոս Միրզա Աբաևը, ով 1992 թվականին Ռուսաստանից եկավ Արցախ։

Մինչ այդ մասնակցել էր օս-վրացական պատերազմին։ Արցախում կռվել է Մոնթե Մելքոնյանի մարտունյան գնդում, հետո գլխավորեց աշխարհազորականների ջոկատը և մարտնչել է մինչև պատերազմի ավարտը։ Միրզա Աբաևն իր ջոկատի հետ եղել է ճակատի ամենադժվար մասերում։ 1993 թվականի օգոստոսի Աբաևի գումարտակը ջախջախեց ադրբեջանցիներին Ֆիզուլիի մոտ, և դրա արդյունքը դարձավ այն, որ քաղաքը և նրա շրջակայքն անցան հայերին։ 1994 թվականին լեգենդար հրամանատար Միրզա Աբաևը զոհվեց Ջաբրաիլի կռիվներում։ Չնայած հերոսի մահին Ջաբրաիլը ամբողջությամբ ազատագրվեց։ 1995 թվականին մայորը հետմահու «Արցախի հերոս» կոչումն է ստացել։

Օսական ջոկատի կազմում էին նաև «Արզախի հերոս» հետմահու կոչումը ստացած Նուրմագոմեդ Բուդաևը, Բորիս Ալիևը, Արթուր Կաչմազովը, Ալան Վարզիեևը, Ալիխան Շամխիևը, Ասլան Կուձիևը և այլք:

Օսական ջոկատի անդամ Բորիս Ալիևը Արցախի հերոս է, հատուկ նշանակման վաշտի հրամանատար, ավագ լեյտենանատ։ Մասնակցել է Մարտակերտի, Մարտունու, Քարվաճառի ճակատամարտրում։ Ալիևի հրամանատարության ներքո գտնվող խումբը պատերազմում էր մասնավորապես նաև թուրքական «Գորշ գայլերի» դեմ։ Զոհվել է անհավասար կռվում 1993 թվականին Մարտակերտում։ Հետմահու պարգևատրվել է «Արցախի հերոս» կոչումով։ Մարտակերտում Բորիս Ալիևի պատվին փողոց է անվանակոչվել։

Արցախի հերոս Նուրմագոմեդ Բուդաևը գերի է ընկել ադրբեջանցիների մոտ, որտեղ նրան ենթարկել են տանջանքների, կուրացրել և հետո գնդակահարել։

1989 - Ամերիկյան Voyager-2 տիեզերական սարքը լուսանկարում է Նեպտունի օղակները։

1985 - Մանչեսթրի օդանավակայանում գետնից պոկվելուց հետո վառելիքի արտահոսքի պատճառով վառվում է Բոինգ 737 օդանավը, զոհվում է 53 ուղևոր և երկու ուղեկցորդուհի։

1984 - Պատրաստվեց վերջին «Ֆոլսվագեն-Ռեբիտ» ավտոմեքենան։

1979 - «Led Zeppelin»-ը թողարկեց իր վերջին՝ «In Through the Out Door» ալբոմը.

1972 - Օլիմպիական միջազգային կոմիտեից վտարվեց Ռոդեզիան։

1968 - Սինտիա Լենոնը ամուսնալուծության հայտ տվեց Ջոն Լենոնի դեմ՝ դավաճանության պատճառով։

1962 - Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլի դեմ կատարվում է սպանության անհաջող փորձ:

1932 - BBC-ն սկսեց փորձնական հեռուստահեռարձակումները։

1914 - Ռուսաստանում պատերազմի ընթացքում արգելվեց ոգելից խմիչքների վաճառքը։

1908 - Ծնվել է  20-րդ դարի ամենահայտնի լուսանկարիչներից մեկը, ֆոտոռեպորտաժի և ֆոտոլրագրության ստեղծողը՝ Անրի Կարտիե-Բրեսոնը։

Ֆրանսիացի լուսանկարիչ, 20-րդ դարի ամենահայտնի լուսանկարիչներից մեկը, ֆոտոռեպորտաժի և ֆոտոլրագրության ստեղծողը՝ Անրի Կարտիե-Բրեսոնը, ծնվել է 1908 թվականի օգոստոսի 22-ին:

Անրին գեղանկարչությամբ հետաքրքրվել է երիտասարդ տարիներից։ 1913 թվականի դեկտեմբերին տղան ծանոթանում է քեռու՝ նկարիչ Լուիի հետ, որը նրան մտցնում է արվեստի աշխարհ։ Անրին նրա մոտ սկսեց սովորել գեղանկար և գրաֆիկա։ Քեռու մահից հետո տղան ուսումը շարունակեց Անդրե Լոտի արվեստանոցում։

1930 թվականին Կարտիե Բրեսոնը ուղևորվում է Աֆրիկա ճանապարհորդելու։ 1932 թվականին վերադառնալով Ֆրանսիա, որոշում է ամբողջովին նվիրվել լուսանկարչությանը։ Նրան ոգեշնչել էին Էժեն Ատժեի և Անդրե Կերտեսի լուսանկարները, բայց ամենից շատ Մարտին Մունկաչիի Տանզանիայում նկարած երեք սևամորթերի Տանգանիկա լիճը նետվելու պահը։ Նույն թվականին նա գնում է այդ տարվա նորույթ 35 միլիմետրանոց Լեյկա լուսանկարչական խցիկը, որը վերջապես թույլ տվեց նրան հասնել այն վարպետության աստիճանին, որին նա հակում ուներ։

Վախճանվել է 2004 թվականի օգոստոսի 3-ին:

1864 - Ստորագրվեց առաջին Ժնևյան կոնվենցիան, ստեղծվեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն։

1794 - Հիմնադրվեց Օդեսա քաղաքը։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         օգոստոսի 22, Պատմության այս օրը, Անրի Կարտիե-Բրեսոն

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon