Պատմության այս օրը. օգոստոսի 23

Օրացույց 23.08.2019   09:40   111

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

1999 - Երևանում բացվեցին Համահայկական Առաջին խաղերը։

1993 - Galileo տիեզերական սարքը լուսանկարեց հետագայում Դաքթիլ անունն ստացած (243) Իդա աստերոիդի արբանյակը, որը դարձավ առաջին հայտնաբերված աստերոիդի արբանյակը:

1993 - Արցախյան ազատամարտերի ժամանակ հայկական զինված խմբավորումները գրավեցին Ջեբրաիլ շրջկենտրոնը և համանուն շրջանը:

1991 - Բորիս Ելցինը կասեցնում է Կոմունիստական կուսակցության գործունեությունը և «Պրավդա» թերթի հրատարակումը։

1990 - Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդը ընդունում է հռչակագիր անկախ պետականության հաստատման գործընթաց սկսելու մասին։

Մեկ տարի անց՝ 1991-ի սեպտմբերի 21-ին, երկիրը խորհրդային սոցիալիստականից վերածվեց անկախ հանրապետության: Թեև պետական տոնացույցում օրը կարմիրով ներկված չէ, բայց օգոստոսի 23-ը համարվում է նոր պատմության սկիզբը:

Հայաստանի անկախության մասին Հռչակագրով դրվեց Հայաստանի անկախացման գործընթացի սկիզբը: Հռչակագիրն արտոնում էր մարդու իրավունքների հարգում, խղճի, կուսակցությունների, ժողովների, մամուլի ազատություն։ Վերականգնվում էին Հայ առաքելական եկեղեցու իրավունքները։ Մինչև նոր սահմանադրության ընդունումը Հռչակագիրը ծառայելու էր իբրև ծրագրային փաստաթուղթ։

1990 - Արևելյան Գերմանիան և Արևմտյան Գերմանիան հայտարարում են, որ միավորվելու են հոկտեմբերի 3-ին:

1989 - Բալթյան երկրների՝ Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի երկու միլիոն բնակիչ ձեռք-ձեռքի տալով կազմում են Վիլնյուսից մինչև Տալլին ձգվող 600 կմ երկարության շղթա:

1984 - Խորհրդային այլախոհ ֆիզիկոս Անդրեյ Սախարովի կինը՝ Ելենա Բոները դատապարտվեց 5-ամյա աքսորի։

1979 - Մեծ թատրոնի բալետի արտիստ Ալեքսանդր Գոդունովը փախավ ԽՍՀՄ-ից։

1962 - Լիվերպուլում Ջոն Լենոնն ամուսնացավ Սինտի Պաուելի հետ՝ Փոլ Մաքքարտնիի վկայությամբ։ Իսկ 6 տարի անց մեկ օր առաջ Սինտիան ամուսնալուծվեց՝ Լենոնին մեղադրելով Յոկո Օնոյի հետ դավաճանության մեջ։

1939 - ԽՍՀՄ-ի և Գերմանիայի միջև կնքվեց միմյանց վրա չհարձակվելու պայմանագիր:

1921 - Հույն-թուրքական պատերազմների շրջանակներում Սանգարիոս (Սաքարյա) գետի մոտ տեղի ունեցած խոշոր ճակատամարտում Զմյուռնիայից հեռացած և հիմնական հենակետերից կտրված, եվրոպականպետությունների օգնությունից զրկված հունական բանակը պարտվեց, ինչը արագացրեց Անտանտի հակաթուրքական դաշինքի քայքայումը։

1913 - Կոպենհագենում բացվեց քանդակագործ Էդվարդ Էրիքսենի Edvard Ericsen ստեղծած Ջրահարսի (դանիերեն՝ Den lille havfrue) բրոնզե արձանը:

1839 - Միացյալ Թագավորությունը նվաճում է Հոնկոնգը:

1514 - Վանի մոտ գտնվող Չալդրանի ճակատամարտում Օսմանյան կայսրությունը պարտության է մատնում Սաֆավիյանների տերությանը և սահմանում է իր վերահսկողությունը Հայկական բարձրավանդակի և Միջագետքի վրա:

1303 - Լոնդոնում մահապատժի ենթարկվեց Շոտլանդիայի ազգային հերոս Ուիլիամ Ուոլլեսը։ Նրա կյանքի պատմության հիման վրա է նկարահանվել հանրահայտ «Քաջարի սիրտը» ֆիլմը։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         օգոստոսի 23, Պատմության այս օրը

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon