Պատմության այս օրը. օգոստոսի 26

Օրացույց 26.08.2019   10:30   103

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

2008 - Ռուսաստանը ճանաչում է Հարավային Օսեթիայի և Աբխազիայի անկախությունը։

1978 - «Սոյուզ 31» տիեզերանավով թռչելով, Զիգմունդ Յենը դառնում է առաջին գերմանացի տիեզերագնացը:

1977 - Քվեբեքի Ազգային Ժողովն ընդունում է «Ֆրանսերենի խարտիան»:

1944 - Շառլ դը Գոլը մտնում է Փարիզ։

1926 - Բացվում է Արզնիի առողջարանը:

1914 - Ծնվել է 20-րդ դարի արգենտինացի սյուրռեալիստ խոշորագույն գրող Խուլիո Կորտասարը։ 

1949 թվականին հրատարակել է «Թագավորներ» դրաման։ «Գազանանոց» (1951 թվական), «Խաղի վերջը» (1956 թվական), «Գաղտնի զենք» (1959 թվական) պատմվածքների ժողովածուներում և «Շահումներ» (1960 թվական) վեպում կան ֆանտաստիկայի տարրեր։ «Դասակարգ խաղալ» (1963 թվական) վեպը մի փորձ էր 60-ական թվականների լատինաամերիկյան գրականության մեջ մտցնելու նեոավանգարդիզմը, որի սկզբունքները զարգացվեցին «Մեկ օրվա շուրջը 80 աշխարհներում» (1967 թվական) գեղարվեստական- հրապարակախոսական ժողովածուում, «62 մոդել հավաքման համար» (1967 թվական), «Վերջին ռաունդը» (1969 թվական) վեպերում։

Աստվածները

Աստվածները քայլում են մեր աշխարհով`
գարշանքով բարձրացնելով փեշերն իրենց:
Կատուների քայքայվող դիակների կողքով,
տրորված որդերի կողքով,
նրանք անցնում են իրենց սանդալներով`
խոնավ` ժամանակի թքից:
Նրանք արդեն չեն ապրում երկինքներում`
տանջանքներից գահավիժած մեղավոր երկրի,
նրանք քայլում են` տանջված ծանր երազից
և ճահճային տիղմից,
կանգ են առնում,
հաշվում են իրենց մեռելներին,
շներին` դուրս գցած լեզուներով,
և զգուշորեն ու ագահաբար
նայում են դեպի անդունդը,
ուր կռվում են առնետները միմյանց հետ`
դրոշակների պատառների համար:

1883 - Ճավա և Սումաթրա կղզիներում Կրակատաու հրաբխից առաջացած ցունամիի զոհ է դառնում 36 հազ. մարդ:

1880 - Ծնվել է ֆրանսիացի բանաստեղծ, 20-րդ դարի եվրոպական ավանգարդի ամենավառ դեմքերից մեկը՝ լեհական ծագումով ֆրանսիացի բանաստեղծ, գրող և թատերագիր Գիյոմ Ապոլիները։

1910-ական թվականներին ակտիվ հրապարակախոս էր․ լրաբեր՝ «Մերկյուր դե Ֆրանս»-ում, քննադատ՝ «Փարիզ ամսագրում», 1912-1913 թվականներին Անդրե Բիլլիի հետ «Soirées de Paris» ամսագրի խմբագիրներն էին, գրում էր ժամանակակից գեղանկարչության մասին (Les peintres cubistes, 1913)։ Ընկերական հարաբերությունների մեջ էր նկարիչներ Պաբլո Պիկասոյի, Անդրե Դերենի, Ֆրանսիս Պիկաբիայի, Մորիս դը Վլամինկի և Անրի Ռուսոյի հետ։ 1907 թվականին ծանոթացավ նկարչուհի Մարի Լորանսենի հետ․ մինչև 1912 թվականը սիրային կապի մեջ էր վերջինիս հետ։
1917 թվականի գարնանը Դյագիլևի և Կոկտոյի անձնական խնդրանքով Ապոլիները հանդես եկավ ապագայի արվեստի մասին մանիֆեստով, որը կրում էր «Նոր ոգի» անվանումը և 2 տասնամյակ ուղղորդում էր Ֆրանսիայի երաժշտական զարգացումը։

Հրաժեշտ

Ես պոկեցի ցախի մի շիվ։
Հիշի՛ր, մեռավ աշունն իսպառ։
Երկրում էլ չենք տեսնի իրար։
Հուշերի բույր, ցախի մի շիվ,
Եվ սպասում եմ քեզ, հիշի՜ր…

թարգմանիչ՝ Ալեքսանդր Թոփչյան

1847 - Միացյալ Նահանգներից եկած ներգաղթյալները հիմնում են սևամորթ աֆրիկացիների առաջին անկախ Լիբերիա պետությունը:

1382 - Մոնղոլների Թոխթամիշ խանը զավթում է Մոսկվան։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Պատմության այս օրը, օգոստոսի 26, Գիյոմ Ապոլիներ, Խուլիո Կորտասար

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon