Պատմության այս օրը. օգոստոսի 3

Օրացույց 03.08.2019   09:30   82

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Գարեջրի միջազգային օրն է

2005 - Մահմուդ Ահմադինեժադը դառնում է Իրանի նախագահ։

1975 - Մարոկկոյում Բոինգ-707-ը բախվում է լեռանը, զոհվում է 188 մարդ։

1971 - Փոլ ՄաքՔարթնին նոր խումբ է ստեղծում, որն անվանում է «Wings»։

1963 - Ծնվել է «Metallica» խմբի հիմնադիրներից մեկը, վոկալիստ ու կիթառահար Ջեյմս Ալան Հեթֆիլդը։

1963 - The Beatles-ը վերջին անգամ ելույթ է ունենում լիվերպուլյան «The Cavern» ակումբում։

1960 - Նիգերն անկախություն ստացավ Ֆրանսիայից։

1956 - Սիրիայում ռազմական հեղաշրջում կատարվեց։

1955 - Լոնդոնում կայանում է Սեմուել Բեկետի «Գոդոյին սպասելիս» պիեսի պրեմիերան։ Հանդիսատեսների կեսը ներկայացման ժամանակ լքում է դահլիճը՝ չհասկանալով հեղինակի մտահղացումը։

1945 - Բոլոր էթնիկ գերմանացիներն ու հունգարները զրկվում են Չեխոսլովակիայի քաղաքացիություն ստանալու իրավունքից։

1940 - Ծնվել է ամերիկացի դերասան Մարտին Շինը։ Առավել հայտնի է Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Ապոկալիպսիսն այսօր» ֆիլմից, որտեղ խաղում է գլխավոր դերը։

1922 - Նյու Յորքի ռադիոն գործարկում է աշխարհում առաջին ձայնային ռադիոէֆեկտը՝ փայտի երկու կտորով դռան փակելու ձայնն են ստանում։

1914 - Առաջին համաշխարհային պատերազմ։ Գերմանիան պատերազմ հայտարարեց Ֆրանսիային։

1912 - Օսմանյան կայսրությունն Ալբանիային շնորհեց սահմանափակ անկախություն՝ դպրոցներում թույլատրեց ալբաներենի դասավանդումը։

1908 - Ֆիլադելֆիայի մետրոյի բացումը։

1907 - Պորտուգալիայում կիրակին հանգստյան օր է հայտարարվում։

1903 - Ծնվել է հայ գրող Շահան Շահնուրը։

Սփյուռքահայ գրականության հիմնադիրներից է։ 1929 թվականին լույս է ընծայել իր առաջին վեպը՝ «Նահանջը առանց երգի»։

1795 - Հիմնվում է Փարիզի կոնսերվատորիան։

1778 - Միլանում «Լա Սկալա» օպերայի շինության բացումը։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         օգոստոսի 3, Պատմության այս օրը, Ջեյմս Ալան Հեթֆիլդ, Շահան Շահնուր, Մարտին Շին

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon