Պատմության այս օրը. օգոստոսի 6

Օրացույց 06.08.2019   09:30   139

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

2012 - Curiosity մարսագնացը հաջող վայրէջք է կատարում Մարսի վրա։

2008 - Մավրիտանիայում ռազմական հեղաշրջում է տեղի ունենում։

1983 - Ծնվել է հոլանդացի ֆուտբոլիստ Ռոբին վան Պերսին։

1965 - Լույս է տեսնում The Beatles-ի հինգերորդ ալբոմը՝ «Help!»-ը։

1945 - Ամերիկացիները ատոմային ռումբ են նետում Հիրոսիմա քաղաքի վրա։

1940 - Էստոնիան մտնում է Սովետական Միության կազմի մեջ։

1932 - Առաջին անգամ անցկացվեց Վենետիկյան կինոփառատոնը։

1928 - Ծնվել է ամերիկացի նկարիչ, պրոդյուսեր, դիզայներ, կինոռեժիսոր, փոփ-արտ շարժման նշանավոր ներկայացուցիչ Էնդի Ուորհոլը։

1960-ականներին եղել է առաջին ալտերնատիվ ռոք խմբի՝ The Velvet Underground-ի մենեջերն ու պրոդյուսերը։ Ուորհոլի կյանքի մասին գեղարվեստական ու փաստագրական ֆիլմեր են նկարահանվել։

1926 - 19-ամյա Գերտրուդա Ադերլեն առաջին կինն էր, որը լողալով անցավ Լա Մանշը։ 56 կիլոմետրը նա անցավ 14 ժամ 31 րոպեում։

1917 - Ծնվել է ամերիկացի կինոդերասան, քանթրի ոճի երգիչ Ռոբերտ Միտչեմը։

Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում 23-րդն է։ Մեկական անգամ ներկայացվել է Օսկարի և BAFTA-ի, ստացել է 1 Ոսկե Գլոբուս կինոյում ունեցած ավանդի համար։ 1984 թվականին Հոլիվուդյան փառքի ծառուղում բացվել է նրա աստղը։

1914 - Ավստրո-Հունգարիան պատերազմ է հայտարարում Ռուսաստանին։

1890 - Հանցագործ Ուիլյամ Քեմլերը դառնում է էլեկտրական աթոռի վրա մահապատժի ենթարկված առաջին անձը։

1889 - Լոնդոնում բացվում է «Սավոյ» հյուրանոցը։ Այն աշխարհում առաջին հյուրանոցն էր, որը յուրաքանչյուր համարում լոգարան ուներ։

1889 - Վերջին անգամ առանց ձեռնոցների բռնցքամարտ է անցկացվում։

1866 - Վանկուվեր կղզին դառնում է Բրիտանական Կոլումբիայի մաս։

1861 - Միացյալ Թագավորությունը զավթում է Լագոսը, Նիգերիա։

1825 - Չուկիսակայի կոնգրեսը հայտարարում է Վերին Պերուի անկախության մասին, որը ստանում է Բոլիվիա անունը։

1806 - Սրբազան Հռոմեական կայսրության վերջին կայսր Ֆրանց 2-րդը հրաժարվում է գահից, ինչն էլ կայսրության վերջն է դառնում։

1698 - Ծնվել է Իրանի Նադիր շահը։

1497 - Բրիստոլ է վերադառնում Կանադան հայտնաբերած Ջոն Կաբոտի արշավախումբը։

1496 - Բարտոլոմեո Կոլումբը հիմնադրում է Դոմինիկյան Հանրապետության մայրաքաղաք Սանտո Դոմինգոն։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Նադիր շահ, Էնդի Ուորհոլ, օգոստոսի 6, Ռոբին վան Պերսի, Ռոբերտ Միտչեմ, Պատմության այս օրը

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon