Պատմության այս օրը. օգոստոսի 9

Օրացույց 09.08.2019   09:30   77

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Աշխարհի բնիկ ժողովուրդների միջազգային օրն է

2014 - Սկսել են ցույցեր և անկարգություններ ԱՄՆ Միսսուրի նահանգի Ֆերգյուսոն քաղաքում։

1986 - Նեբուորտի ռոք փառատոնում ելույթ է ունենում «Queen» խումբը։ Սա Ֆրեդի Մերկուրիի մասնակցությամբ խմբի 658-րդ ու վերջին համերգն է դառնում։

1980 - Շվեդական ABBA խումբը «The Winner Takes It All» երգով ութերորդ անգամ գլխավորում է բրիտանական հիթ շքերթը։

1976 - Ծնվել է ֆրանսիացի դերասանուհի և մոդել Օդրի Տոտուն։

Տոտուն մեծ ճանաչում է ձեռք բերել «Ամելի» ֆիլմից հետո։ Հանդիսատեսին հայտնի է նաև «Դա Վինչիի ծածկագիրը» (2006), «Կոկո դը Շանել» (2009) և «Քնքշություն» (2011) ֆիլմերից։

1969 - Կալիֆորնիայում սերիական մարդասպան, կրոնական աղանդի առաջնորդ Չարլզ Մենսոնի հրամանով սպանվում է Ռոման Պոլանսկիի կինը՝ Շերոն Տեյտը։

1968 - Ծնվել է Արթուր Սարգսյանը՝ Հաց Բերողը։

1965 - Սինգապուրն անջատվում է Մալայզիայից ու անկախություն է ստանում։

1963 - Ծնվել է ամերիկացի երգչուհի և դերասանուհի Ուիթնի Հյուսթոնը։

Ուիթնի Հյուսթոնը համարվում է Գիննեսի ռեկորդակիր՝ իր մրցանակների թվով։ Նա արժանացել է 411 մրցանակների, որոնց թվում 6 Գրեմմի մրցանակ, 23 American Music Awards և 16 Billboard Music Awards: Նա բոլոր ժամանակների ամենաշատ մրցանակներ ունեցող կին արտիստն է։

Հյուսթոնը նկարահանվել է մի քանի ֆիլմերում, որոնցից ամենահայտնին 1992 թվականին նկարահանված «Թիկնապահը» (անգլ.՝ The Bodyguard) ֆիլմն է՝ Քեվին Քոսթների ընկերակցությամբ, որտեղ նրա կատարմամբ հնչող «I Will Always Love You» («Ես միշտ սիրելու եմ քեզ») երգը համաշխարհային հիթ է դարձել։

1962 - Ռոբերտ Ցիմերմանը պաշտոնապես փոխում է անունը ու դառնում Բոբ Դիլան։

1957 - Ծնվել է դերասանուհի Մելանի Գրիֆիթը։ Անտոնիո Բանդերասի կինն է։

1945 - Ամերիկյան ռմբակոծիչները երկրորդ ատոմային ռումբը նետում են Նագասակի քաղաքի վրա։ Զոհվում է 74 հազար մարդ։

1944 - Ծնվել է ամերիկացի դերասան Սեմ Էլիոթը։

1940 - Ավարտվում է Բեռլին-Բաղդադ երկաթուղու կառուցումը։

1918 - Ծնվել է ամերիկացի ռեժիսոր Ռոբերտ Օլդրիչը։

1910 - Ամերիկացի Ալվա Ջոն Ֆիշերը արտոնագրում է էլեկտրական լվացքի մեքենան։

1902 - Էդուարդ 7-րդը դառնում է Մեծ Բրիտանիայի ու Իռլանդիայի արքան։

1859 - Ամերիկացի Նաթան Էյմսը արտոնագրում է էսկալատորը։

1841 - Էրի լճում շոգենավի վրա ծագած հրդեհի զոհ է դառնում 175 մարդ։

1830 - Լուի Ֆիլիպը դառնում է Ֆրանսիայի թագավոր։

1639 - Այժմյան Նյու Յորքի տեղում ստեղծվում է եվրոպացիների առաջին բնակավայրը։

1173 - Սկսվում է Պիզայի աշտարակի շինարարությունը։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հաց Բերող, Սեմ Էլիոթ, Ուիթնի Հյուսթոն, Պատմության այս օրը, Մելանի Գրիֆիթ, Օդրի Տոտու, Ռոբերտ Օլդրիչ, օգոստոսի 9

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon