Պատմության այս օրը. սեպտեմբերի 2

Օրացույց 02.09.2019   09:30   95

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

2008 - Թողարկվեց Google Chrom դիտարկիչը:

1996 - Ռուսաստանում իրականացվեց վերջին մահապատիժը։

1991 - Ստեփանակերտում ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նիստում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ):

1991 - ԱՄՆ-ը ճանաչեց Մերձբալթյան երկրների՝ Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի անկախությունը:

1978 - Տեղի է ունենում բիթլ Ջորջ Հարիսոնի ու մեքսիկուհի Օլիվիա Արիասի հարսանիքը։ Նույն թվականի օգոստոսի 1-ին ծնվում է նրանց միակ զավակը՝ Դհանի Հարիսոնը։

1969 - Առաջին անգամ օգտագործվեց ինտերնետը, Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանում իրար միացվեցին մի քանի համակարգիչ:

1966 - Ծնվել է մեքսիկացի դերասանուհի Սալմա Հայեկը։

Հայեկը նկարահանվել է ավելի քան 30 ֆիլմերում։ Նա առաջին մեքսիկուհին է, որ ներկայացվել է «Օսկար» մրցանակի կանացի լավագույն դերի համար («Ֆրիդա», 2002)։

1964 - Ծնվել է կանադացի դերասան Քիանու Ռիվզը։

Հանդիսատեսին հայտնի է «Մատրիցա» ֆիլմաշարից, «Արագություն», «Քաղցր նոյեմբեր», «Սատանայի դատապաշտպանը» ֆիլմերից։

1958 - Առաջին անգամ եթեր դուրս եկավ Չինաստանի հեռուստատեսությունը:

1945 - Ավարտվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը:

1922 - Հենրի Ֆորդի գործարաններում նախազգուշացվեց, որ ում վրայից գարեջրի, գինու կամ ավելի թունդ սպիրտային խմիչքի հոտ գա, անմիջապես կազատվի աշխատանքից:

1916 - Ծնվել է օպերային մեցցո-սոպրանո երգչուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Տաթևիկ Սազանդարյանը։

1834 - Սեմյուել Կոլտը պատենտավորեց նագանը:

1834 - Վաճառքում հայտնվեց լոնդոնյան «The Economist» ամսագրի առաջին համարը:

1806 - Շվեյցարիայում սողանքն ավերում է Գոլդաու գյուղը, զոհվում է 457 մարդ։

1794 - Սկսվում է Օդեսայի շինարարությունը։

1752 - Մեծ Բրիտանիան Արևմտյան Եվրոպայից մոտ երկու հարյուրամյակ հետո անցնում է Գրիգորյան օրացույցի։

1666 - Երեք օր տևած Լոնդոնի Մեծ հրդեհը ոչնչացրեց ավելի քան տասը հազար շինություն, նաև՝ Սբ. Պողոսի տաճարը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Սալմա Հայեկ, Պատմության այս օրը, Քիանու Ռիվզ, սեպտեմբերի 2

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon