Փետրվարի 12-ը Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է

Հայեր 12.02.2019   10:00   267

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

.... Մարդկային մեծագույն առաքինությունը սեփական չկամությունը կոտրելու կարողությունն է։ Կարելի է խենթանալ ու հերոսանալ, կարելի է հերոսանալ թշնամու արատի ստույգ հաշվարկով, կարելի է սեփական հասակը բարձրացնել թշնամական հասակի ուրացումով. և այդ է պահանջում հաղթական պայքարի օրենքը, բայց մեծագույն առաքինություն է մնում սեփական չկամությունը ջարդելու բարձր կարողությունը...


1969 թվականին` Հովհաննես Թումանյանի ծննդյան 100-ամյակին, «Հայֆիլմ» կինոստուդիան որոշում է նկարահանել մի կինոալմանախ, որտեղ ընդգրկվելու էին գրողի երեք ստեղծագործությունները: Դրանց թվում էր նաև «Աղքատի պատիվը» պատմվածը: Պատմվածքը սցենարի վերածելու աշխատանքները ստանձնում է Հրանտ Մաթևոսյանը: Սակայն հենց սկզբից ի հայտ են գալիս տարաձայնություններ` մասնավորապես այն հարցի շուրջ, թե ու՞մ պետք է վստահել ֆիլմի նկարահանումները: Պարզվում է, որ կինոռեժիսոր Բագրատ Հովհաննիսյանի թեկնածությունը ոչ բոլորի սրտով էր: Եվ այդ ժամանակ Հրանտ Մաթևոսյանը մի նամակ է հղում ՀԽՍՀ Կինեմատոգրաֆիայի պետական կոմիտեի նախագահ Գևորգ Հայրյանին: Ստորև ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ:

«Հարգելի Գևորգ Արմենակովիչ,

Ես տեղյակ եմ, որ հիմա Ձեզ մոտ վճռվում է «Աղքատի պատվի» և Բագրատ Հովհաննիսյանի բախտը:

Որպես սցենարի հեղինակ, Թումանյանին շատ սիրող և Բագրատ Հովհաննիսյանի ստեղծագործական կարողությունները լավ ճանաչող մեկը, ես Ձեզ հայտնում եմ, որ սցենարը ես գրել եմ միմիայն Բագրատ Հովհաննիսյանի համար, և կարծում եմ, որ պետք է նկարահանի միայն նա: Այդ մասին ես գրավոր հայտնել եմ ստուդիայի դիրեկտորին:

Այլ մարդու հանձնելու դեպքում ես իմ սցենարը ետ կվերցնեմ:

Ձեզ խորապես հարգող` Հրանտ Մաթևոսյան:

21. 4. 1969 թ.»:

Դժվար է այժմ միանշանակորեն պնդել, թե հատկապես մեծ գրողի այս վերջնագրային նամակը վճռորոշ դեր խաղաց խնդրի դրական լուծման համար, սակայն նաև փաստ է, որ «Աղքատի պատիվը» կինոնկարի ռեժիսորը դարձավ Բագրատ Հովհաննիսյանը, իսկ ֆիլմը էկրան բարձրացավ 1971 թվականին:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ


ՏՈՒՆԸ ՄԱՐԴ ԷՐ ԵԿԵԼ

Մի անգամ Հրանտ Մաթևոսյանը մեր տուն եկավ: Օրն էլ եմ հիշում` 1990 թ. մայիսի 10-ին: Մեր փոքրիկ տան մեջ այդքան նշանավոր հյուրը շփոթմունքի մատնեց բոլորիս: Մեր համեստ սեղանն անհամեստաբար վատը թվաց, մեր իրարանցումը` պահանջվածից պակաս: Միայն հայրս էր, որ հանգիստ, անխռով, վայելչության կանոնները մի կողմ թողած լցնում էր բաժակները, հյուրասիրում էր հյուրին, մեզ հրահանգներ էր տալիս:

Հասակակիցներ էին: Անմիջապես լեզու գտան իրար հետ: Նրանց զրույցը ոչ գրականության մասին էր, ոչ արվեստի, ոչ մեծ-մեծ բաներից էին խոսում, ոչ եղածից խելոք երևալու ճիգ կար: Բայց այն, ինչի մասին ասում ու լսում էին` ամենակարևորն էր այդ պահին և միայն երկուսով դրա մասին գիտեին: Մեկը գրի մարդ էր, մյուսը հողի: Մեծարեցին իրար ազնվաբար` չասելով այդ մասին ոչ մի բառ:

Հետո ուշ գիշերին, երբ ճանապարհ դրեցինք, հայրս ասաց, որ Մեծ մարդ էր եկել մեր տուն: Խոսքը գրող Հրանտ Մաթևոսյանի մասին էր:

Հ. Չարխչյան


Երկու հրաշալի լուսանկար:

Հրանտ Մաթևոսյանը` Իոսիֆ Բրոդսկու և Սերգեյ Դովլաթովի հետ: Ցավոք, որակն այնքան էլ լավ չէ, բայց իբրև պատմական փաստ լուսանկարները շատ արժեքավոր են:

brodski-matevosyan

dovlatov-matevosyan

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         փետրվարի 12, Հրանտ Մաթևոսյան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon