ՊՆ-ն առկա ուսումնասիրությունները կտրամադրի Ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ հանձնաժողովին

Քաղաքական 13.06.2019   12:00   130

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Պաշտպանության նախարարությունը 2016 թվականի Ապրիլյան պատերազմի վերաբերյալ առկա ուսումնասիրությունները կտրամադրի պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու համար ստեղծված Ազգային ժողովի  քննիչ հանձնաժողովին: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Լրագրողի դիտարկմանը, թե պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտնել էր, որ ՊՆ-ում Ապրիլյան պատերազմի հարցով ուսումնասիրություն կա, Տոնոյանն ասաց. «Առկա են ուսումնասիրություններ, և դրանք կտրամադրվեն հանձնաժողովին: Դա մասնագիտական վերլուծություն է, որը հանրության համար բաց չէր: Հիմա այդ վերլուծությունը կտրամադրվի հանձնաժողովին»,-ասաց Տոնոյանը:

Հարցին, թե Ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտությունը կա՞ր արդյոք` Տոնոյանը նշեց, որ եթե հանրային պահանջ կա, ուրեմն կա դրա անհրաժեշտությունը:

Տոնոյանի կարծիքով` եթե հանրությանը բավարարեն այն պատասխանները, որոնք կլինեն հանձնաժողովի աշխատանքի արդյունքում, ապա բոլոր այն հարցերը, որոնք հանրության մեջ առաջացել են նաև հակառակորդի տեղեկատվական գործողությունների արդյունքում, կփարատվեն:

Նախարարը պատրաստակամություն հայտնեց սիրով համագործակցել այդ հանձնաժողովի հետ:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ապրիլյան պատերազմ, ր Դավիթ Տոնոյան, ԱԺ հանձնաժողով

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon