Քաղաքացին կարող է իրեն պատկանող գույքն ու հողամասն օտարել առանց եկամտային հարկ վճարելու

Օրենք 16.07.2019   14:00   110

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

2017-2018 թվականների ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ են հասցեագրվել անձնական օգտագործման գույքն օտարելու դեպքում ֆիզիկական անձանց եկամտային հարկի վճարման պահանջներ ներկայացնելու վերաբերյալ։

Խնդիրն այն է, որ ՀՀ հարկային օրենսգրքով ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարում էր համարվում`

  • անձնական, ընտանեկան կամ տնային օգտագործման նույն տեսակի գույքի՝ տարվա ընթացքում երկրորդ և ավելի թվով օտարումը, եթե դրանց ձեռքբերումը և օտարումը տեղի է ունեցել մեկ տարվա ընթացքում,
  • արտադրական, այլ առևտրային և հասարակական նշանակության գույքի, ներառյալ` շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ (կիսակառույց), արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կամ գույքի սեփականությունում անձին պատկանող բաժնեմասի օտարումը։

Վերոնշյալ կարգավորման նպատակն էր հարկային պարտավորություն սահմանել բոլոր այն անձանց համար, ովքեր, փաստացի զբաղվելով շահույթ հետապնդող գործունեությամբ, հարկ վճարելու պարտականություն օրենքով չունեին: Սակայն նշված կարգավորումների պարագայում տուժել են այն անձինք, ովքեր գույքն օտարել են անձնական կարիքներից ելնելով, այսինքն շահույթ ստանալու նպատակ չեն հետապնդել։

Մարդու իրավունքների պաշտպանը 2018 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդման մեջ անդրադարձ էր կատարել ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման գույքն օտարելու դեպքում եկամտային հարկի վճարման պարտավորություն ունենալու խնդրին։ Մասնավորապես տարեկան հաղորդման մեջ Պաշտպանի կողմից առաջարկվել էր`

  • հարկային օրենսգրքով սահմանված ձեռնարկատիրական համարվող գործունեության հասկացությունը վերաձևակերպել և անձի կողմից անձնական, ընտանեկան կամ տնային օգտագործման նույն տեսակի գույքի օտարումը որակել ձեռնարկատիրական միայն պարբերական բնույթ կրելու դեպքում,
  • հարկային օրենսգրքում բացառել ըստ գույքի նշանակության տեսակների հարկման նկատմամբ առկա տարբերակված մոտեցումը (արտադրական, այլ առևտրային և հասարակական նշանակության գույք, ներառյալ` շենքեր, շինություններ (այդ թվում` անավարտ (կիսակառույց), արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր կամ գույք):

Նշված առաջարկներն հասցեագրվել են նաև ՀՀ վարչապետի աշխատակազմին։

Պաշտպանը ողջունելի է համարում այն, որ ՀՀ կառավարության կողմից Ազգային  Ժողովին ներկայացված, այնուհետև Ազգային Ժողովի կողմից ընդունված ՀՀ հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթում ներառվել են անհրաժեշտ կարգավորումները։

Այսպիսով, այսուհետ ֆիզիկական անձանց պատկանող գույքի, ինչպես նաև հողամասի (անկախ հողամասի նպատակային նշանակությունից) օտարումը չի համարվի ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարում և եկամտային հարկի հարկման բազան որոշելիս ֆիզիկական անձանց կողմից նշված գույքի օտարումից ստացվող եկամուտները կհամարվեն նվազեցվող։

Հողամասի օտարումից ստացվող եկամուտները կհամարվեն նվազեցվող 2020 թվականի հունվարի 1-ից հետո իրականացված օտարման գործարքների մասով։

ՀՀ ՄԻՊ

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         եկամտահարկ, ՄԻՊ

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon