Քաղցրաշենի ոռոգման խնդիրը կարգավորվել է

Հայաստան 17.07.2019   10:30   124

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Քաղցրաշենի ոռոգման խնդիրը կարգավորվել է, հայտնում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության Ջրային կոմիտեն ֆեյսբուքյան իր էջում։

Ջրային կոմիտեի գրառման մեջ մասնավորապես ասված է․

«Այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ցույցի դուրս եկած քաղցրաշենցիների հետ հանդիպել է Ջրային կոմիտեի փոխնախագահ Հարություն Գուլյանը, լսել նրանց դժգոհությունները, ապա և միասին մեկնել Քաղցրաշեն՝ տեղում խնդիրները բոլոր կողմերից դիտարկելու և օպտիմալ լուծումներ գտնելու նպատակով։

Երկխոսությունն ու այցն արդյունավետ էին, քանի որ տեղում լուծում է տրվել հնարավոր բոլոր խնդիրներին՝ կապված ոռոգման ջրի մատակարարման հետ։ Արտաշատ ՋՕԸ-ի ղեկավարությանը հանձնարարվել է ոռոգման թեժ շրջանում ավելի ճկուն գործել և միշտ պահպանել արդար բաշխման սկզբունքը։ Տիղմից ու ջրաբերուկներից ջուրն ազատելու համար էլ հանձնարարվել է լրացուցիչ ցանցեր դնել, որպեսզի աղբը չխցանի ջրանցքներն ու առուները։

Տեղում որոշում է կայացվել նաև եկող տարվա հիմնանորոգումների ծրագրում ընդգրկել նախագիծ, որով պոմպակայանից դուրս եկող երկրորդ խողովակաշարը կկառուցվի՝ 800 մետր երկարությամբ, որպեսզի ջրատվությունն ավելանա։

Կայացած երկխոսության ու փոխըմբռնման մթնոլորտում Քաղցրաշեն համայնքի բնակիչներն իրենց հերթին խոստացել են պայմանագրեր կնքել և ժամանակին վճարել ստացած ջրի դիմաց։ Հարություն Գուլյանը քաղցրաշենցիներին հորդորել է ոռոգման հետ կապված ցանկացած հարցով դիմել ուղիղ Ջրային կոմիտեին և անձամբ իրեն»։

Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին Քաղցրաշենի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի առաջ՝ հայտարարելով, որ իրենց այգիները չորանում են ոռոգման ջրի բացակայության պատճառով։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Բողոքի ակցիա, Ջրային կոմիտե, ոռոգման ջուր, Քաղցրաշեն

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon