Քննչական կոմիտեն Հայթաղ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրել

Օրենք 07.05.2019   11:00   128

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

 ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի մարզի Հայթաղ համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: 

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի Հայթաղ համայնքի ղեկավարը, 2002 թվականից մինչև 2018թ. օգոստոսի 13-ը զբաղեցնելով Հայթաղ համայնքի ղեկավարի պաշտոնը, ունենալով ՀՀ-ում ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության ծրագրեր միջոցով  ՀՀ հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման լիազորություն,  պետական աջակցության ծրագրի շրջանակներում կատարել է յուրացումներ՝ պետությանը պատճառելով խոշոր չափերի՝ ընդհանուր 2.879.700 ՀՀ դրամ վնաս:

Նշված ծրագրերի շրջանակներում կատարել է պաշտոնեական կեղծիքներ՝ կազմել, վավերացրել և շրջանառության մեջ է դրել կեղծ պաշտոնեական փաստաթղթեր։

Մասնավորապես` համայնքի ղեկավարը` ծնված 1959թ., իր պաշտոնեական դիրքն օգտագործելով  ՀՀ ԳՆ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ից Արմավիրի մարզպետարանի միջոցով ստացել է Հայթաղ համայնքին տրամադրված առաջին վերարտադրության աշնանացան ցորենի սերմացու: Համայնքի հողօգտագործողների համար նախատեսված սերմացուն հափշտակելու դիտավորությամբ՝ համայնքի ղեկավարը կազմել է պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող, Արմավիրի մարզի Հայթաղ համայնքում սերմացու ստացած անձանց կեղծ ցուցակ, այն ներկայացրել Արմավիրի մարզպետարան և յուրացրել  չցուցակագրված և սերմացու չգնած անձանց անվամբ ձևակերպված սերմացուն:

 Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Հայթաղ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն` չհեռանալու մասին:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         յուրացում, Քննչական կոմիտե, Հայթաղ

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon