Reuters. Եվրոպան անհանգստացած է ՆԱՏՕ-ին ԱՄՆ-ի երկարաժամկետ հավատարմությամբ

Մամուլ 19.03.2019   09:45   134

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Եվրոպան անհանգստացած է ՆԱՏՕ-ին Միացյալ Նահանգների երկարաժամկետ հավատարմությամբ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորենս Պարլին՝ անուղղակի քննադատելով Դոնալդ Թրամփի մոտեցումը դաշինքին՝ հայտնում է Reuters-ը։

«Դաշինքը պետք է լինի անպայման, հակառակ դեպքում դա դաշինք չէ։ ՆԱՏՕ-ի հավատարմության մասին կետը կոչվում է 5-րդ հոդված, ոչ թե F-35 հոդված»,- ասել է Պարլին՝ նկատի ունենալով ամերիկյան կործանիչները։

ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածը ասում է, որ դաշնակիցներից մեկի վրա հարձակումը համարվում է հարձակում նրանց բոլորի վրա։

Պարլին նա և հայտարարել է, որ մեծ եվրոպական ինքնավարության ձգտումը չպետք է դիտարկվի որպես Միացյալ Նահանգների դեմ քայլ  և չպետք է հանգեցնի նրան, որ Վաշինգտոնն ավելի քիչ ներգրավված լինի այդ տարածաշրջանում։

Թրամփը բազմիցս քննադատել է ՆԱՏՕ-ին՝ այն անվանելով «հնացած» կառույց։ Նա պահանջել է, որ դաշնակիցները մեծացնեն պաշտպանական ծախսերը մինչ և ՀՆԱ-ի 2 տոկոս՝ սպառնալով հակառակ դեպքում հեռանալ ՆԱՏՕ-ից։

Թրամփը քննադատել է նա և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ հայտարարելով, որ իր համար վիրավորական է պոտենցիալ հակառակորդների դեմ Եվրոպայում սեփական բանակ ստեղծելու նրա առաջարկությունը։

Մակրոնը հայտարարել էր, որ Եվրոպային անհրաժեշտ է միասնական բանակ, որպեսզի նվազեցվի պաշտպանության ոլորտում ԱՄՆ-ից կախվածությունը։

Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Reuters, ԵՄ, ԱՄՆ, ՆԱՏՕ, Ֆլորենս Պարլի

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon