Սարգիս Միքայելյան. «Կարմիր դրոշներ, դեղին քարտեր...»

Խոսք 24.05.2019   11:30   157

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Դաշնակցության միտինգը, ի հեճուկս այնտեղ հնչեցված լրջության կոչերի, լուրջ չընդունվեց, եթե չասենք, որ սոցցանցերում դարձավ սարկազմի առարկա: 
Հարց է առաջանում՝ ինչու՞: Չէ՞ որ նոր Հայաստանում սա առաջին ընդդիմադիր միտինգն էր, կազմակերպողն էլ հարյուր տարվա կազմակերպիչ է, անփորձ չէ, և իր կայուն կոնտինգենտն էլ ունի, թեկուզ՝ փոքր: 
Ի դեպ, միտինգավորների թվի մասին բան չեմ ասում, դա այս թեմայի հետ հեչ կապ չունի:

Որովհետև երբ դաշնակցության ջոջերն ասում են, թե Քոչարյանի գործը շինծու է, տրաքելու է և այլն՝ դրանով արդեն ոչ թե միայն շանս չեն տալիս՝ իրենց լուրջ ընդունելու, այլ նաև ստեղծում են իրենց հանդեպ շատ կոնկրետ վերաբերմունքի բոլոր պատճառները:

Որովհետև հանրությանը սիմվոլներով «կառավարելու» հնարքներն արդեն չեն գործում՝ լիքը կարմիր դրոշներ, դեղին քարտեր, «նախազգուշացումներ», դաշնակցական երգեր հրապարակում, ամբիոնից «հոխորտալից» ընդդիմադիր կոչեր – դրանք արդեն հիմնականում չեն ներգործում մարդկանց ընկալումների վրա, իսկ ադեկվատ մարդկանց ... նյարդերի՛ն են ներգործում: (Սա՝ տեսական-մեթոդական հուշում, հաջորդ միտինգների համար -) )

Ադեկվատ ասեցի, հիշեցի. որովհետև դաշնակցության միտինգով սաստիկ հետարքրված էին տխրահռչակ Ադեկվադները, որոնք հայտնի են հանրությանն իրենց, մեղմ ասած, պրոքոչարյանական և պրոսերժական պրոպագանդայով:

Պրոսերժական ասեցի, հիշեցի. ՀՀԿ-ի ժամկետանց տարրերը դաշնակցության միտինգին ավելի շատ էին, քան ուղղակի հետաքրքրասեր քաղաքացիները (իսկ ուղղակի հետաքրքրսեր քաղաքացիներ բոլոր միտինգներին լինում են, դա կանոն է):

Կանոն ասեցի, հիշեցի. ով այսօր Հայաստանում հրապարակավ պրոքոչարյանական քարոզչություն է անում, արագ դառնալու է լուսանցքային և լուրջ չի ընդունվելու, եթե չասեմ՝ ընդունվելու է սվիններով: Եվ արդարացիորեն: Սա արդեն կանոն է, որն անտեսողի գլխին կախվելու է հակազգային, հակապետական ընկալվելու, հանրության լայն շերտերի կողմից քամահրանքի արժանանալու սպառնալիքը:

Սպառնալիք ասեցի, հիշեցի. Տեսնես ի՞նչ սպառնալիք կա Դաշնակցության համար Քոչարյանի գործում, Մարտի 1-ի գործում ընդհանրապես, որ այդպես բացահայտ Քոչարյանի փաստաբանի դիրք են գրավել?

Փաստաբան ասեցի... Քոչարյանի փաստաբանը, գնալով միտինգին, ի՞նչ մեսիջ էր հղում հանրությանը, կազմակերպիչները մտածել են՞

Մտածել ասեցի.... Մտածե՛ք, պարոնայք, թե ձեզ միտինգն ինչու՛ այդպես ընդունվեց: Ինչպե՞ս ընդունվեց: Սոցցանցերը քրքրեք, կտեսնեք:

Սարգիս Միքայելյան

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ՀՅԴ, Սարգիս Միքայելյան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon