«ՍԴ անդամներն իրենց հայտարարությամբ կոպտորեն խախտում են Սահմանադրությունը»

Խոսք 30.06.2019   14:00   350

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Սահմանադրական դատարանի անդամներն իրենց հայտարարությամբ կոպտորեն խախտում են Սահմանադրությունը

ՍԴ անդամները 28/06/2019 թվականի իրենց հայտարարության 3-րդ կետով հռչակել են հետևյալը՝ 

«3. Սահմանադրական դատարանի բացառիկ լիազորությունն է տալ Սահմանադրական նորմերի վերջնական մեկնաբանություն` ընդ որում, դա կարող է արվել միայն կոնկրետ գործի շրջանակներում»:

Այս հայտարարությունը Սահմանադրության խեղաթյուրում և կամայականություն է, քանի որ.

1. Սահմանադրական դատարանի լիազորությունները նախատեսված են Սահմանադրության 168-րդ հոդվածով, և դրանցում «Սահմանադրական նորմերի վերջնական մեկնաբանություն տալու» «բացառիկ» լիազորություն չկա: Իսկ գիտե՞ք ինչու չկա նման լիազորություն: Դա Սահմանադրությունը ՍԴ-ում հնարավոր անբարեխիղճ անդամների և/կամ դատավորիների կամայականություններից պաշտպանելու համար է, քանի որ կսկսեն ստուգել վիճարկվող օրենքների, ակտերի և հարցերի համապատասխանությունը ոչ թե Սահմանադրությանը, այլ՝ Սահմանադրության նորմերին իրենց կողմից տրվող մեկնաբանությանը: Այլ կերպ ասած՝ ՍԴ անդամներն ու դատավորները չեն կարող իրենց վեր դասել Սահմանադրությունից:

2. Ավելին, ՍԴ-ն լիազորություն չունի ստուգելու Սահմանադրության երկու կամ մի քանի տարբեր նորմերի իրար համապատասխանության հարցը: ՍԴ- ն լիազորություն չունի ստուգելու Սահմանադրության 168 և 213-րդ հոդվածների կամ այլ հոդվածների փոխադարձ համապատասխանությունը:

3. Եթե անգամ պայմանականորեն ենթադրենք, որ ՍԴ անդամ-դատավոր եզրույթների իրավաբանորեն նույնը կամ տարբեր լինելու հարցը կոնկրետ գործի շրջանակներում հասնի ՍԴ, ապա անդամներից ոչ ոք չի կարող այդ հարցի լուծմանը մասնակցել, քանի որ հարցը վերաբերում է անձամբ նրանցից յուրաքաչյուրի պաշտոնավարման օրինականությանը, և նրանք կանխակալ վերաբերմունք ունեն այդ հարցի վերաբերյալ, ինչն էլ հարցի քննությանը ՍԴ անդամների մասնակցությունը բացառող հանգամանք է:

4. ՍԴ ճգնաժամը առկայությունը նաև վերը նշվածում է:

Հիշեցում ՍԴ անդամների համար.

1. Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»:

2. Իսկ Սահմանադրության անփոփոխ 2-րդ հոդվածի համաձայն՝ «Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է»:

 Փաստաբան Կարապետ Բադալյան

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Կարապետ Բադալյան, ՍԴ

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon