Time-ն ընտրել է «Տարվա մարդ-2018»-ին

Մամուլ 12.12.2018   09:36   151

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ամերիկյան Time ամսագիրն ընտրել է «Տարվա մարդ-2018»-ին։ Այդ կոչումը շնորհվել է լրագրողների մի ամբողջ խմբի, որի անդամները տուժել են իրենց գործունեության համար։

Մրցանակաբաշխության հեղինակները նրանց անվանել են «Պահապաններ»։

«Տարվա մարդ» դարձածների թվում են սաուդցի լրագրող, The Washington Post-ի սյունակագիր Ջամալ Խաշոգջին, ով Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում անհետացել էր հոկտեմբերի սկզբին։ Ավելի ուշ պարզվել էր, որ Էր Ռիադին քննադատող լրագրողին սպանել են։

Բացի նրանից, «Տարվա մարդ» անվանակարգի մրցանակ են ստացել Reuters միջազգային գործակալության թղթակիցներ 32-ամյա Վա Լոնը և 28-ամյա Սոե Օօն։ Սեպտեմբերին Մյանմայի իշխանությունները իբր պետական գաղտնիք հրապարակելու համար նրանց դատապարտել էին յոթ տարվա ազատազրկման։

«Տարվա մարդ» հանդիսացողներից 4-րդը Rappler հրատարակչության խմբագիր Մարիա Ռեսան է։ Նրա կայքը լուսաբանում է ֆիլիպինցիների կյանքը նախագահ Ռոդրիգո Դուտերտեի օրոք, հրապարակում է քաղաքացիների դեմ նրա ռեժիմի պայքարին վերաբերող նյութեր։ Ռեսային 10 տարվա ազատազրկում է սպառնում՝ խարդախության մեղադրանքով։

Time-ը «Պահապաններ»-ի թվին է դասել նաև ամերիկյան Capital Gazette-ի խմբագրությանը։ 2018թ․ հունիսին զինված երիտասարդը նրանց գրասենյակի վրա կրակ էր բացել, ինչի հետևանքով հինգ լրագրող տեղում մահացել էր։

Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ջամալ Խաշոգջի, The Washington Post, Capital Gazette, Time, Մարիա Ռեսա, Reuters, Rappler

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon