Վահե Գրիգորյան. Նիկոլ Փաշինյանը խնդրել էր իր դիրքորոշումը փոխանցել ՄԻԵԴ-ին

Խոսք 30.01.2019   21:00   435

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

15/01/2019թ․-ին ՄԻԵԴ-ը Հայաստանի Կառավարությանն է հաղորդակցել Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Հայաստանի դիմումները։

Այս դիմումներից առաջինը ներկայացվել է ՄԻԵԴ դեռեւս 01/04/2010թ․-ին, իսկ հետագայում՝ մինչեւ 27/04/2011թ․-ը (երբ դիմողը դեռ անազատության մեջ էր) լրացումներ են կատարվել բողոքների ծավալում եւ կից ներկայացված ապացույցների կազմում։

ՄԻԵԴ ներկայացրած բողոքում դիմողի անունից նշվել էր, որ դիմողի նկատմամբ հետապնդումներն ու նրա դատապարտումը պայմանավորված է եղել իր՝ 20/02/2008թ․-ից մինչեւ 01/03/2008թ․-ը բողոքի քաղաքական ցույցերի եւ երթերի ժամանակ իր քաղաքական ելույթների, իր ընդդիմադիր քաղաքական կեցվածքով եւ գործունեությամբ։ Հետապնդումներն ու իր դատապարտումը երակարաժամկետ ազատազրկման հիմնված չի եղել որեւէ նվազագույն ապացուցողական շեմ բավարարող փաստակազմի վրա, իրականացվել է փաստերի խեղաթյուրմամբ եւ իրավունքի սխալ մեկնաբանություններով։ Ի վերջո, իր դեմ հետապնդումները եւ իր դատապարտումն իր հիմքում ունեցել է բացառապես քաղաքական մոտիվացիա եւ նպատակ է հետապնդել արգելակել իր ընդդիմադիր քաղաքական գործունեությունն եւ, միաժամանակ, պատժել իրեն նման գործունեության եւ համահունչ հայացների արտահայտման համար։

ՄԻԵԴ-ը Կառավարությանն առաջադրել է հետեւյալ 2 հարցերը (ինչն անուղղակիորեն նշանակում է, որ սույն գործի քննությունը տեղի է ունենալու այս հարցադրումների շրջանակում)․

1․ Արդյո՞ք դիմողի նկատմամբ կալանքը (12/10/2009թ․-ից մինչեւ 19/01/2010թ․-ը) համատեղելի է եղել ՄԻԵԿ 5 § 1 հոդվածի պահանջներին, մասնավորապես՝ նրա նկատմամբ կամայականություններից եւ անօրինական կալանքից պաշտպանության պահանջին։

2․ Արդյո՞ք դիմողի նկատմամբ քրեական հետապնդման հարուցմամբ եւ նրա դատապարտմամբ չեն խախտվել ՄԻԵԿ 10 եւ 11 հոդվածներով նախատեսված դիմողի ազատ արտահայտվելու եւ խաղաղ հավաքների իրավունքները։

Քանի որ դիմողն առ այսօր այս մասին որեւէ հրապարակում չի կատարել, եւ, նկատի ունենալով, որ հարցը հանրային կարեւորության եւ ուշադրության դաշտում է, ապա տեղեկացնեմ նաեւ, որ դիմողի (նրա Հանրապետության վարչապետ ընտրվելուց հետո, 22/06/2018թ․-ին) հետ խորհրդակցելուց հետո, նա խնդրել էր իր դիրքորոշումը փոխանցել ՄԻԵԴ-ին, համաձայն որի․

  • Դիմողը հրաժարվել է իր դիմումով բողոքների շրջանակներում իրեն պատճառված բարոյական եւ նյութական վնասի, ինչպես նաեւ՝ կրած ծախսերի դիմաց Հայաստանի դեմ որեւէ պահանջ ներկայացնելուց․
  • Արդարացի փոխհատուցման որեւէ պահանջ չի ներկայացվելու նաեւ գործի քննության հետագա փուլերում՝ համարելով, որ իր գործով ՄԻԵԴ կողմից արդարադատության իրականացումը եւ ճշմարտության վերհանումը նա դիտարկելու է որպես իր դեմ ապօրինի հետապնդումների եւ երկարաժամկետ ազատազրկմամբ պատճառված բարոյական եւ նյութական վնասի ամբողջական հատուցում․
  • Քանի որ իր գործն ուղղակիորեն վերաբերում է 2008թ․-ի մարտիմեկյան իրադարձությունների ամբողջական համատեքստին, որի վերաբերյալ ճշմարտության բացահայտումը եւ արդարադատության իրականացումը վճռական նշանակություն ունեն Հայաստանի դեմոկրատական ապագայի եւ մարդու իրավունքների եւ ազատությունների կայուն մշակույթի ձեւավորման համար, շարունակելու է պնդել իր պահանջներն այնքանով, որքանով որ դրանք ծառայելու են հիշյալ նպատակներին։

Շատերդ նկատած կլինեք, որ մարտիմեկյան ոճրագործության բացահայտման դեմ ուղղված հակաքարոզչության հիմնական “փաստարկներից” մեկն այն էր, թե իբր իրականացվող քննությամբ փորձ է կատարվում պետության գործադիր իշխանության ղեկավարի կողմից իր պատասխանատվությունը բարդել այլոց վրա։ Ահա եւ այդ դատավարության վերաբերյալ միջազգային-իրավական վարույթը։ Իսկը առիթն է միջազգային անկախ եւ անկողմնակալ ատյանի կողմից այդ “մեղքի” գնահատականը տալու համար։

Ամենեւին էլ կասկածի տակ չառնելով ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցչի պրոֆեսիոնալիզմն ու բարեխղճությունը, կարծում եմ, որ Հայաստանի կառավարության ներկայացուցչությունն այս գործով պետք է իրականացնի կամ կազմակերպի ոչ ստանդարտ լուծումներ գտնելով, (որովհետեւ իրավիճակը ոչ միայն ոչ ստանդարտ է, այլ նաեւ՝ աննախադեպ, վերջին բառի իսկական, այլ ոչ վերջին օրերին չարչրկված եւ արժեզրկված իմաստով)՝ նպատակ ունենալով չստվերել ՄԻԵԴ-ում այս գործով դատավարության մրցակցայնության սկզբունքը։

ՀԳ․ ժամանակ ունենալու պես, իրավունքի եւ արդարադատության ոլորտում մեր հետաքրքիր ժամանակի մասին մտքերս ի մի կբերեմ ու կշարադրեմ։ Մենք իրապես աննախադեպ եւ հետաքրքիր ժամանակ ենք ապրում Հայաստանում։ Ոչ միայն Հայաստանի համար, այլ նաեւ՝ որեւէ այլ պետության։ Վստահ եմ, որ մենք ոչ միայն մեծ հավելյալ արժեքով ենք դուրս գալու այս վիճակից, այլ նաեւ՝ ուղենիշ ենք լինելու նման հարցերում մեր հասակակից այլ պետությունների համար, իսկ արդար եւ ճշգրիտ լուծումների առումով՝ պատմական օրինակներ են թողնելու հետագա սերունդների համար։

ՄԻԵԴ-ը դեռ չի տեղադրել այս տեղեկատվությունն իր HUDOC բազայում։ Այստեղ կտեղադրեմ հրապարակվելուն պես։

Փաստաբան  Վահե Գրիգորյան

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ՄԻԵԴ, Մարտի 1-ի գործ, Վահե Գրիգորյան, Նիկոլ Փաշինյան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon