Վարչապետ. Առաջիկայում մենք կստեղծենք Հակակոռուպցիոն դատարան

Քաղաքական 05.06.2019   14:30   208

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է Հայաստանում նոր, հակակոռուպցիոն դատարան ստեղծել։ Այս մասին վարչապետն ասաց հունիսի 5-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում։

«Առաջիկայում մենք կստեղծենք հակակոռուպցիոն նոր դատարան և ամենակարևոր հարցը, օրինակ՝ շատ են ասում՝ մեկ տարի ինչու դատական համակարգում անհրաժեշտ բարեփոխումներ չեն արվել։ Ասեմ՝ ինչու չեն արվել, որովհետև դուք գիտեք, որ վերջին մեկ տարվա ընթացքում ունեցել ենք այսպիսի երևույթ, երբ դատավորի թափուր տեղի համար հայտարարված մրցույթներում սահմանված տեղերի քանակը դիմողներից ավելի է եղել։ Որովհետև մարդն ասում է՝ ես գնամ 400 հազար դրամ աշխատավարձ ստանամ, մեկին ցմահ ազատազրկման դատապարտեմ, մեկին՝ 15 տարվա, մեկի գույքային հարցը լուծեմ, ինչի՞ համար։ Հիմա ինչո՞ւ եմ հեռվից գալիս, առանց դատավորների աշխատավարձի լրջորեն բարձրացման չենք կարող մենք ունենալ դատական անկախ համակարգ։ Ինձ պետք չէ մարիոնետային դատարան, որովհետև ես հավատում եմ այն իդեալներին, որոնց հիման վրա մենք Հայաստանում արել ենք փոփոխություններ։ Եթե ինձ պետք լիներ մարիոնետային դատական համակարգ, այդ համակարգը պատրաստի դրած էր։ Ես ինչու եմ դատարանների դռները արգելափակել, ցույց տալու համար, որ ինձ պետք չէ մարիոնետային դատական համակարգ»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բյուջեի միջոցներով հնարավոր է բարձրացնել դատավորների աշխատավարձերը, սակայն հանրությունն այս պահին այդ քայլը չի հասկանա։

«Մենք այսօր ունենք հնարավորություն՝ բյուջետային առումով բարձրացնելու դատավորների աշխատավարձը, բայց, եթե որոշենք դատավորների աշխատավարձը բարձրացնել, հանրությունը մեզ չի հասկանա, որովհետև կասեն՝ սոցիալական իրավիճակում փոխանակ այս ու այն խնդիրը լուծեք, դատավորների աշխատավարձն եք բարձրացնում։ Բայց, եթե դատավորի աշխատավարձը բարձր չլինի, լուրջ մասնագետը 400 հազար դրամով չի ցանկանա դատավոր աշխատել՝ իմանալով, որ կաշառք չի վերցնելու։ Եթե մեր միջազգային գործընկերները մեզ աջակցեն, երեք տարվա ընթացքում մենք, օրինակ՝ հակակոռուպցիոն դատարան ստեղծենք, հակակոռուպցիոն դատարանում ինչ-որ ձև գտնենք բարձր աշխատավարձերով, նոր լուրջ մասնագետներ ներգրավենք, որոնց վստահելիությունը վեթթինգով, ունեցվածքով կլինի բարձր, և երեք տարի հանրությունն էլ տեսնի, ընդդիմությունն էլ, իշխանությունն էլ, որ իրոք անկախ դատական համակարգ ունենալը լավ է, օգտակար է պետությանը, տնտեսությանը, երեք տարի հետո մենք կարող ենք մեր ժողովրդին համոզել»,- նշեց  Փաշինյանը։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հակակոռուպցիոն դատարան, Նիկոլ Փաշինյան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon