Վարորդական վկայականների տրամադրման կարգում փոփոխություններ կլինեն

Տեղեկատու 03.05.2019   16:00   146

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Վարորդական վկայականների տրամադրման կարգում առաջիկայում մի շարք փոփոխություններ կլինեն։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասէլ է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանը։
Փոփոխությունները, ըստ նրա, պայմանավորված են այն հանգամանքով, որ ՀՀ–ն ընդունել է մինչև հունիսի 1–ը ԵՄ–ի և ԵԱՏՄ–ի ճանապարհային քարտեզներին միանալու պարտավորություն։

«Սրա արդյունքում մի շարք օրենքներում և որոշումներում կիրականացվեն փոփոխություններ, մասնավորապես` կլինի փոփոխություն որակավորման քննությունների ընդունման կարգի, վարորդական վկայականի կարգի, ձևի հարցում։ Օրինակ` եթե ներկայիս պայմաններում քաղաքացուն A, B, C կարգի վարորդական իրավունք տրամադրելու համար չէին պարտադրում ուսումնական պրոցես անցնել, ապա այժմ C կարգի վարորդական իրավունք ստանալու համար վարորդները պետք է դա անեն»,–ասաց նա։

Բացի այդ, Տոնոյանի խոսքով, մի շարք քննություններ պետք է անցկացվեն երթևեկության իրական պայմաններում. Օրինակ` եթե այսօր քննությունն անցկացվում է կա՛մ ավտոհրապարակում, կա՛մ երթևեկության իրական պայմաններում, ապա հունիսի 1–ից քննությունը նախատեսվում է անցկացնել և՛ ավտոհրապարակում, և՛ երթևեկության իրական պայմաններում։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ՃՈ, Վարորդական վկայական

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon