Վերջին 10 տարում գրանցված 327 սպանության դեպք մնում է չբացահայտված

Հայաստան 29.07.2019   18:00   98

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Վերջին 10 տարում գրանցված 327 սպանության դեպք դեռևս բացահայտված չէ։ Այս մասին իմանում ենք ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի՝ 2019 թ․ հունիսի 24-ի գրությունից։

ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով հարուցված և կասեցված քրեական գործերի մասին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն հարցում էր ուղարկել 2017 և 2019 թթ․-ին։ Առաջին դեպքում տեղեկատվություն ենք ստացել 1992-2016 թթ․-ի համար, իսկ այս տարվա հարցմանը՝ 1998-2018 թթ․-ի համար։

Հետաքրքիր է, որ 1998-2016 թթ․-ի համար երկու տարիներին ստացած տվյալները իրարից տարբերվում են և եթե որոշ տարիների համար 2019 թ․-ին ավելի փոքր թիվ են ներկայացրել, ապա 2016թ․-ի համար պատկերը հակառակն է․ 2017-ին ստացած տվյալներով՝ 2016-ին գրանցված սպանության 9 դեպք չի բացահայտվել, իսկ 2019-ին տեղեկատվություն են տվել 18 չբացահայտված սպանության մասին։

Չբացահայտված սպանությունների ամենամեծ թիվը գրանցվել է 1992 թ․-ին՝ 166 դեպք։ 

Թե ինչ հանգամանքներում են տեղի ունեցել այս սպանությունները, ինչ դրդապատճառներով և ինչ հիմքերով են կասեցվել, տեղեկություն չունենք։

Տեղյակ չենք նաև՝ սպանությունները բացահայտելու ուղղությամբ պետությունը պատշաճ քննություն իրականացրել է, թե՝ ոչ։ Եվ քանի դեռ սպանության այդ դեպքերը մնում են  չբացահայտված, շարունակում են մնալ խախտված այդ մարդկանց և նրանց հարազատների կյանքի իրավունքը, և պետությունը շարունակում է չկատարել իր պարտավարությունները։

Վերջերս հայտնի դարձավ 25 տարի առաջ կատարված սպանության գործի վերաբացման մասին՝ նոր երևան եկած հանգամանքի հիմքով։ Արդյո՞ք նման բնույթի այլ գործեր չկան։

Մի բան հստակ է․ չբացահայտված սպանությունների այսպիսի մեծ թիվը նպաստում է անպատժելիությանը և մարդու խախտված իրավունքների չվերականգնմանը։

Քաղաքացիական հասարակության կողմից առաջարկվող անցումային արդարադատության համատեքստում պետք է նաև այս հարցերը քննարկման առարկա դառնան։

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն մարդու իրավունքների կոպիտ խախտումների ուղղությամբ անպատժելիության վերացման վերաբերյալ ուղեցույցում անդրադառնում է այս հարցին և նշում, որ անպատժելիությունը կարող է հանգեցնել հանցագործության կրկնության։

Այս համատեքստում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն մարդու իրավունքների կոպիտ խախտումներ է համարում կյանքի, խոշտանգումներից զերծ մնալու, ստրկությունից և հարկադիր աշխատանքից զերծ մնալու, ազատության և անձնական անձեռնմխելիության, անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքները և այս իրավունքների խախտումներով անպատժելիության կանխարգելման մեխանիզմներ առաջարկում։

Մարդու իրավունքների կոպիտ խախտումներով անպատժելիության վերացմանն է անդրադարձել նաև ՄԱԿ Գլխավոր ասամբլեան 2005 թ․-ի դեկտեմբերի 16-ին ընդունված բանաձևով։

ՀՀ քրեական օրենսգիրքը խոշտանգումներն արգելող հոդվածով լրացվել է 2015թ․-ին, սակայն մինչ օրս այդ հոդվածով դատապարտման որևէ դեպք չի գրանցվել։

Քանի դեռ այս հանցագործությունների բացահայտման ուղղությամբ պետությունը հավաստի տեղեկություններ չի տալիս իր գործադրած ջանքերի մասին, քանի դեռ բացահայտված չեն դրանք, շարունակում են խախտված մնալ նաև տուժածների ընտանիքների անդամների իրավունքները։

Մարդկանց արժանապատվության նկատմամբ նվաստացնող վերաբերմունքի, բռնության դեպքերի վիճակագրության բացակայության պայմաններում ևս անցումային արդարադատության ինստիտուտը կարող էր հնարավորություն տալ ամբողջացնելու նման դեպքերի պատկերը։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon