Վլադիմիր Կարապետյան. Միասնության խորհրդանիշները սավառնելու են Ստեփանակերտում

Հայաստան 03.08.2019   11:00   114

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Պաշտոնական Երևանի ու Ստեփանակերտի միջև որևէ խնդիր չի եղել ու չի էլ կարող լինել, այս մասին այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարեց վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը։

Հարցին, թե օգօստոսի 2-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարերել է, որ ելույթ է ունենալու Ստեփանակերտում, արդյո՞ք պաշտոնական Երևանի և Ստեփանակերտի միջև կան որոշակի խնդիրներ և դրա՞ն է վերաբերում, Կարապետյանը պատասխանեց.

«Որևէ խնդիր չի կարող լինի, բացառվում է, որ որևէ խնդիր լինի։ Այդ խոսակցությունները արհեստածին եմ համարում։ Դրա ականատեսը դուք կլիներ երկու, երեք օր անց։ Միասնության խորհրդանիշները սավառնելու են Ստեփանակերտում»։

Անդրադառնալով մեղադրյալ Քոչարյանի հայտարարությանը, թե աշնանը սպասվող ընդդիմադիր սրացումներ են տեղի ունենալու և որ ընդդիմադիր դաշտում համախմբման համար նպաստավոր հող կա, վարչապետի խոսնակն ասաց.

«Թերևս սրացումներ սպասվում են։ Եթե Քոչարյանի պաշտպանական թիմը չզբաղվի հետաձգելով ու ձգձգելով գործը, ուրեմն աշնանը կլնի դատական պրոցեսը։ Հենց այդ դատական պրոցեսի շրջանակներում ես սպասում եմ, որ շատ սուր հարցադրումներ են լինելու Քոչարյանի, իր թիմակիցների նկատմամբ։ Ինքը պետք է պատասխան տա այն փունջ մեղադրանքների կապակցությամբ, որ դատախազությունը ներակայցնելու է։ Դրանք հայտնի մեղադրանքներ են, և ես չեմ պատկերացնում, թե նույնիսկ էն հզոր թիմը, որ մեծ միջոցներ ակնհայտ ժողովրդից գողացած, ներդրված են այդ պաշտպանական թիմը վարձելու համար։ Նույնիսկ այդ պաշտպանական թիմը չի կարողանա, ես համոզված եմ, պատշաճ պատասխաններ  գտնել»։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԼՂ, Ռոբերտ  Քոչարյան, Վլիմիր Կարապետյան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon