Վլադիմիր Կարապետյան. «Ո՞վ է այդ խելագարը, որ հակադրության մեջ մտնի Նիկոլ Փաշինյանի ու իր իշխանության հետ». Factor.am

Հայաստան 10.06.2019   21:00   266

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հետ

– Պարո՛ն Կարապետյան, երեկ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում իշխանական թեկնածու Գրիգոր Գուլյանը պարտվեց, հաղթեց գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը, որը, ըստ էության «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուն է։ Ինչպե՞ս եք գնահատում նման արդյունքը և ինչո՞վ եք բացատրում իշխանական թեկնածուի պարտությունը։

– Վարչապետն այսօր գնահատական է տվել, որի հետ ես համաձայն եմ։ Իհարկե, երկակի տրամադրություն կա՝ պարտությունն ակնհայտ է, և դրա հետ պետք է հաշտվել։ Բայց ավելի կարևոր գնահատականն այն է, թե ինչին է ձգտում այս քաղաքական ուժը, Նիկոլ Փաշինյանը՝ ազատ, արդար ընտրությունների: Վերջին շրջանում, երբ նա պատմում էր Հայաստանում ընտրական ցիկլերի՝ Երևանի ավագանու, այնուհետև ԱԺ ընտրությունների մասին, երբեք չէր ասում, թե որ քաղաքական ուժը որքան ձայն է ստացել։ Շեշտադրումը միշտ եղել է այն, որ հաղթել է ժողովրդավարությունը, և մենք ունեցել ենք ազատ ու արդար ընտրություններ, որոնք ճանաչվել են բոլոր հեղինակավոր կազմակերպությունների կողմից։ Հիմա ունենք տեղական ընտրություններ, որոնք գնահատում են տեղական դիտորդները։ Եվ մենք գոհ ենք, որ ՏԻՄ ընտրությունները գնահատվում են ազատ և արդար։ Այս քաղաքական թիմի կարևոր նվաճումը դա է։

– Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Աբովյանի ընտրություններում հաղթեց ժողովրդավարությունը, որ հեղափոխությունը հաղթեց հենց նրա համար, որ տեղ-տեղ իշխանությունը հաղթի, տեղ-տեղ՝ այլ ուժեր։ Մինչդեռ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը գտնում է, որ հեղափոխությունն Աբովյան չի հասել, որ դա Աբովյանի քաղաքապետի և նրա հովանավոր ԲՀԿ-ի հաղթանակը չէր, դա Աբովյանի արժանապատիվ քաղաքացու պարտությունն էր: Ինչպե՞ս հասկանալ այս հակասական մեկնաբանությունները:

– Ես հակասություն չեմ տեսնում։ Նիկոլ Փաշինյանը դեռևս 10 տարի առաջ է ասել, որ իր պատկերացրած Հայաստանն այն է, որ իրար փոփոխող իշխանություններ հաստատվեն, և հենց դա էլ կլինի ժողովրդավարության հաղթանակը։ Ինչ վերաբերում է մարզպետի խոսքին, վարչապետը բազմիցս է ասել, որ չինովնիկների 97-98 տոկոսը մնացել է հին ժամանակներից։ Վերջերս դա շատ սուր արտահայտվեց դատական համակարգում՝ մեկը մյուսին հետևող հրաժարականները։ Եվ բոլորն են ընդունում, որ դատական իշխանությունը չի արտացոլում ժողովրդի ցանկությունները, չի վայելում ժողովրդի համակրանքը։

– Վերջին շրջանում Հայաստանի և Արցախի  ղեկավարության միջև կա նկատելի և այդպես էլ չթուալցող լարվածություն։ Օրերս Ն.Փաշինյանը հայտարարեց, թե ինքն Արցախի քաղաքական ու ռազմական ղեկավարությանը տեղեկացրել է ԼՂՀ կարգավորման իր տեսլականի մասին, նրանք առարկություններ չեն ունեցել, բայց դուրս գալուց հետո իրենց օգնականին հանձնարարել են ֆեյսբուքում գրել՝ հողերը ծախում են։ Ձեր տպավորությամբ՝ ինչի՞ շուրջ է այդ տարաձայնությունը, որը ոչ միայն չի հարթվում, այլև, կարծես, խորանում է։ 

– Ես չեմ պատկերացնում, որ մեկը կարող է այդքան անխոհեմ գտնվել, որ որոշակի տարաձայնությունների մասին մտածի մի իշխանության հետ, որը Հայաստանում վայելում է ժողովրդի աջակցությունը։ Ո՞վ է այդ խելագարը, որը հակադրության մեջ մտնի Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ։ Կարծում եմ՝ այդպիսի բան չկա, վստահ եմ, որ կա խորը ընկալում այն գործընթացների, որոնք տեղի են ունենում Հայաստանում:

– Արցախի ղեկավարության մոտ մտավախություն կա՞, որ հեղափոխությունը կարող է տեղափոխվել նաև այնտեղ:

– Նիկոլ Փաշինյանը մեկն էր, ով անցած տարվա մայիսի 9-ին՝ վարչապետ ընտրվելուց մեկ օր անց, շտապեց Արցախ և իր աջակցությունն ու վերաբերմունքը հայտնեց այն գործընթացներին, որոնք սկիզբ էին առնում այնտեղ: Նա իր աներկբա աջակցությունը հայտնեց Բակո Սահակյանին, և չեմ կարծում, թե ԱՀ նախագահը կարող է դա չգնահատել և այլընտրանքային կարծիք ունենալ Նիկոլ Փաշինյանի ցուցաբերած վերաբերմունքի հանդեպ։

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Նիկոլ Փաշինյան, Վլադիմիր Կարապետյան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon