Խաչիկ գյուղին սպառնացող հրդեհը մարելու համար գյուղացիներն անցել են Ադրբեջանի սահմանը

Հայաստան 16.07.2019   12:30   143

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Գիշերը Վայոց Ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ գյուղի բնակիչներին հաջողվել է կանխել Ադրբեջանի տարածքում բռնկված հրդեհի` մեր կողմն անցնելը, նրանք անգամ մարել են այն։ Բայց դրա համար խաչիկցիները ստիպված են եղել անցնել սահմանն ու մտնել ադրբեջանական տարածք։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Խաչիկ գյուղի վարչական ղեկավար Հովհաննես Սմբատյանը։

«Մտանք իրենց տարածքում հանգցրեցինք, բայց էլի հրդեհ առաջացավ։ Մեր տարածքում նոր կանխեցինք»,– ասաց նա։

Հարցին, թե արդյոք այդ քայլը խնդիրներ չի առաջացրել հարևանների հետ, Սմբատյանը պատասխանեց.

«Այն կողմում կրակոց–մրակոց կար, բայց դե դա մեզ քիչ էր հետաքրքրում։ Եթե չանեինք, այդտեղ 170 հա ցանքատարածություն ունենք` գարի, ցորենի, ամեն ինչ կկորցնեինք»։

Հարևան տարածքում բռնկված հուժկու հրդեհը, գյուղապետի խոսքով, թեև անցել է սահմանը, բայց մարզի գյուղացիներին հաջողվել է միահամուռ ջանքերով մարել կրակը` թույլ չտալով դրան հասնել իրենց ցանքատարածություններին։

Խաչիկ գյուղը, Սմբատյանի խոսքով, 1 հրշեջ մեքենա ունի, որը մասնակցել է հրդեհաշիջման աշխատանքներին, բայց կրակը մարվել է հիմնականում գյուղացիների ձեռքով։

Հրդեհի լուրը լսելով` գյուղ են եկել անգամ հարևան գյուղերի ղեկավարներն ու Վայոց Ձորի մարզպետը, ովքեր ևս մասնակցել են կրակի մարմանը։

Հիշեցնենք` երեկ գիշերը` ժամը 23։00-ի սահմաններում գյուղի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես Մաթևոսյանը Facebook-ի ուղիղ եթերի տեսանյութում էր հրապարակել, որում տեղեկացրել էր գյուղի սահմանագծից դուրս՝ Ադրբեջանի տարածքում բռնկված հուժկու հրդեհի մասին։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հովհաննես Սմբատյան, Խաչիկ գյուղ, ադրբեջան, հրդեհ

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon