Բոբ Մառլին սիրո մասին

00:02:45
Просмотры: 3 Добавил: armenlur
Описание материала:

Դու կարող ես նրա համար չլինել առաջինը, ոչ էլ վերջինը, ոչ էլ միակը։ Նա սիրել է մինչև քեզ սիրահարվելը։ Սակայն եթե նա հիմա սիրում է քեզ, էլ ի՞նչ ես ուզում։
Նա կատարյալ չէ, բայց դու՝ նույնպես, և երկուսդ միասին երբեք կատարյալ չեք լինելու։ Սակայն եթե նա ստիպում է քեզ ծիծաղել, առավել ևս` խորհիր ևս մեկ անգամ, եթե նա հնարավորություն է տալիս քեզ մարդ լինելու, սխալներ կատարելու, մնալու իր կողքին և ամեն ինչ իրեն տալու, ի՞նչ կարող ես անել...
Նա չի կարող ամեն վայրկյան մտածել քո մասին, բայց կարող է իր մի մասնիկը տալ քեզ, քանի որ գիտի, որ դու կարող ես կոտրել իր սիրտը: Այնպես որ, մի նեղացրու նրան, մի փոխիր նրան, մի քննադատիր ու մի ակնկալիր նրանից այն, ինչը վեր է նրա ուժերից։
Ժպտա, երբ նա քեզ երջանկացնում է, հասկացրու նրան, որ դու զայրանում ես, երբ նա քո կողքին չէ և կարոտում ես նրան։
Իրականում ամեն մարդ էլ կարող է քեզ ցավ պատճառել։ Դու պարզապես պետք է գտնես նրան, ով արժանի է քո տառապանքներին։

Язык: English
Длительность материала: 00:02:45
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon